
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ես սկսում եմ իրավական երկարաժամկետ գործընթաց՝ ուղղված Հայաստանի Հանրապետությունում խափանման միջոց կալանքի կիրառման պրակտիկայի վիճարկմանը, մասնավորապես՝ սպանությունների գործերով, որտեղ կալանքը փաստացի վերածվել է պարտադիր պայմանականի։
ՀՀ-ում ձևավորված դատական պրակտիկան հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածին, քանի որ կալանքի կիրառումը հաճախ կատարվում է ավտոմատ կերպով՝ առանց անհատականացված գնահատման, առանց կոնկրետ և փաստական ռիսկերի հիմնավորման, և հիմնվում է բացառապես մեղադրանքի ծանրության վրա։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ ազատությունից զրկումը չի կարող լինել կանխավարկածային, իսկ կալանքի երկարաձգումը՝ կաղապարային։ Այդուհանդերձ, ՀՀ-ում կալանքը հատկապես սպանության գործերով կիրառվում է որպես կանոն, այլ ոչ որպես բացառություն, ինչն ինքնին հանդիսանում է կամայական ազատազրկում։
Այս գործընթացը չեմ դիտարկում որպես մեկ գործի շրջանակում խնդիր․ այն ունի համակարգային բնույթ և վերաբերում է դատական իշխանության կողմից անձի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանությանը։
Սույն հայտարարությամբ արձանագրում եմ իրավական պայքար՝ ուղղված կալանքի պարտադիր կիրառման այս հակակոնվենցիոն պրակտիկայի վերացմանը, ուստի որևէ մեկը ինձնից չնեղանա։
Ովքեր կցանկանան կարող են միանալ անկախ իրավաբանական կրթությունից, կարող եք անձանական նամակով գրել ինձ։
Փաստաբան՝ Աննա Ծառուկյան