Հայաստանում գտնվող օտարերկրացիների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է ՄԻՊ ուշադրության կենտրոնում

Հունվարի 15-ին Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Ռուբինա Լալայանը և ՄԻՊ աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչերը մասնացել են «Հնդիկ աշխատանքային միգրանտների մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում» զեկույցի քննարկմանը, որը կյանքի էր կոչվել «Արամինտա» կազմակերպության կողմից: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Հետազոտության նպատակն է ուսումնասիրել Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային փորձառությունները, խոցելիությունը … Read more

Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են հիվանդանոց․ փաստաբան

Հենց նոր բանտից զանգեց Նարեկը։ Ասաց՝ բուժզննությամբ պարզվել է, որ սրտի զարկերի թիվը նորմայից էապես մեծ է, որի պատճառով շտապ օգնություն են կանչել․ այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Մեկնում եմ «Արմավիրի» բանտ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու։ Լրացուցիչ տեղեկությունների մասին կգրեմ։ Հիշեցնեմ, որ այսօր քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 10-րդ օրն է։ Բացի այդ, նրա մոտ … Read more

Սամվելը տանն է. Հայաստանն ուժեղ կլինի, քան երբևէ. «Մեր Ձևով» • Tribune.am

«Մեր Ձևով» շարժումը տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Սամվելը տանն է. Հայաստանն ուժեղ կլինի, քան երբևէ»։ Նշենք, որ դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը և Կարապետյանի նկատմամբ կիրառել է տնային կալանք և գրավ։ Վերացվել է նաև նրա հրապարակային խոսքի արգելքը։

Դրսում «տաքուկ նստածների» լռությունը տարակուսելի է․ Նարեկ Սամսոնյան • Tribune.am

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից հացադուլի 10-րդ օրը հանդես է եկել հաղորդագրությամբ՝ անդրադառնալով հանրային արձագանքների։ «Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից։ Այսօր իմ հացադուլը թևակոխում է խորհրդանշական 10-րդ օր։ Այս 10 օրերի ընթացքում ամենօրյա սկզբունքով հետևել եմ հանրային արձագանքներին և այսօր ցանկանում եմ իմ երախտիքի խոսքը փոխանցել այս օրերի ընթացքում իմ և մեր թիմի կողքին կանգնած, մեզ … Read more

Լուվրի կայսերական զարդերը որոնելիս չենք սահմանափակվում միայն Ֆրանսիայով․ Փարիզի գլխավոր դատախազ

Լուվրից գողացված կայսերական զարդերի որոնումն այս պահին ևս առաջնային է, և քննիչները վճռական են տրամադրված դրանք գտնելու հարցում․ գրում է AFP լրատվական գործակալությանը։ Գործակալությանը Փարիզի գլխավոր դատախազ Լոր Բեքուան ասել է, որ 102 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ գողացված ցուցանմուշների մեծ մասը դեռևս չի հայտնաբերվել։ «Քննչական գործողություններով էական նոր հանգամանքներ չեն բացահայտվել կամ պարզվել։ Բայց մեզ … Read more

Իրավապաշտպանները պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին • Tribune.am

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հայտարարություն է տարածել մեդիագործիչ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման, նրա հացադուլի և առողջական վիճակի վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում է, որ նախաձեռնության անդամներին գործընկեր Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է Նարեկ Սամսոնյանի գործին վերաբերող անհրաժեշտ մանրամասները։ Ներկայացված փաստերի ուսումնասիրության արդյունքում նախաձեռնությունը հայտարարել է, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 1900 բանաձևի իմաստով Նարեկ Սամսոնյանը … Read more

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից կրկին ԱԱԾ մեկուսարան են տարել

Գյումրիի կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան․ տեղեկացրել է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ «Բժիշկը կալանքի հետ անհամատեղելի ախտորոշում էր տվել, և նրան քրեակատարողական հիմնարկ տեղափոխել կարելի է բնութագրել որպես հանցագործություն, ինչը միտված է մարդուն հասցնել մահվան։ Իսկ այն ՔԿՀ-ում, որտեղ պարոն Ղուկասյանն է գտնվում, բժիշկ չկա, միայն բուժքույր է»,- մանրամասնել է Փոստանջյանը։ … Read more

Դատավարության ողջ նպատակն Արցախի քաղաքական միավորի ապալեգիտիմացումն էր․ Սիրանուշ Սահակյան

Շուրջ մեկ տարի շարունակվող դատավարությունների ընթացքում, որոնց շրջանակում ընդհանուր առմամբ տեղի է ունեցել ավելի քան 150 դատական նիստ, պաշտպանական կողմը չի ներկայացրել որևէ կոնկրետ փաստ կամ ապացույց։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրականացվող դատավարություններին։ Նրա խոսքով՝ … Read more

Ռուբեն Վարդանյանի գործով տարօրինակ հետաձգումներ․ իրավապաշտպանի ահազանգը

Ռուբեն Վարդանյանի գործով առկա են դատավարական գործընթացի ձգձգման որոշակի միտումներ։ Այս մասին հայտարարել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով՝ դատական քննությունն ավարտված է, դատարանը գտնվում է խորհրդակցական սենյակում, և սպասվում է, որ դատավճիռը կհրապարակվի ընթացիկ ամսվա ավարտին։ Միաժամանակ Սահակյանն ուշադրություն է հրավիրել գործով տեղի ունեցած, իր գնահատմամբ, տարօրինակ զարգացումների վրա։ Մասնավորապես, դեկտեմբերի 27-ին նշանակված նիստի … Read more

Ապօրինի կալանք, հացադուլ և բժշկական օգնության ձգձգում․ Նարեկ Սամսոնյանի հայտարարությունը ՔԿՀ-ից

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից հանդես է եկել հաղորդագրությամբ՝ տեղեկացնելով իր առողջական վիճակի կտրուկ վատթարացման և բժշկական միջամտության ձգձգման մասին։ «Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից։ Տեղեկացա, որ իմ պաշտպան Ռուբեն Մելիքյանն արդեն հայտնել է առողջությանս հետ կապված խնդիրների մասին, և ցանկանում եմ մի քիչ մանրամասնել իրավիճակը։ Նախ, մինչև մեզ ազատությունից ապօրինի զրկելը՝ նախորդ տարվա դեկտեմբեր … Read more