Սամվել Կարապետյանի դեպքում բացառապես գործում է՝ քաղաքական հետապնդումը, վրեժխնդրությունը․ փաստաբաններ

11 Դեկտեմբեր, 2025 20:37 Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունը․ «2025 թ. նոյեմբերի 18-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր քննչական խմբի անհիմն միջնորդությունը՝ երկու ամսով երկարաձգելով ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքը, իսկ որոշման հրապարակմանը նախորդել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի համանման բովանդակությամբ հրապարակումը: Նշվածը իրավական աբսուրդի հերթական բաղադրիչն էր, … Read more

Ես կոչ եմ անում կոտրել լռության շղթաները. Գոհար Մելոյան

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, աշխարհը նշում է Մարդու իրավունքների օրը։ Բայց մենք Հայաստանում տոնելու առիթ չունենք։ Մենք գործ ունենք անելու! Այսօր ՀՀ-ում տասնյակ քաղբանտարկյալներ կան։ Ապօրինաբար ազատազրկված են մեր 4 Սրբազան հայրերը, բարերար Սամվել Կարապետյանը և մեր տասնյակ հայրենակիցներ։ Նրանք պատժվում են բացառապես իրենց քաղաքական հայացքների, դավանանքի և խոսքի ազատության համար։ Ես կոչ եմ անում կոտրել … Read more

Հայկ Կոնջորյանն իր մասին արված ճիշտ հետաքննությունը ջրելու համար սուտ մեղադրանքներ է հնչեցնում լրատվամիջոցների հասցեին. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ ՔՊ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր թաուն-հաուսի ձեռք բերման համար ստացել է 20 միլիոն դրամի զեղչ։ ՀԵՏՔ-ը դա բացահայտել է, որին ի պատասխան Կոնջորյանը ասել է, որ հոդվածը կեղծ է, լրագրությունը անորակ է, իր ձեռք բերելու ժամանակ գինն ավելի էժան էր և … Read more

Իրավապահները խուզարկել են Արշակ արքեպիսկոպոսի հարազատների տները

Արշակ արքեպիսկոպոսի քեռու ընտանիքը նույնպես հայտնվել է իրավապահների թիրախում, ահազանգում է սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը: Նրա տեղեկությամբ՝ երեկ առավոտյան խուզարկել են Մայր Աթոռի դիվանապետի քեռակնոջ տունը, զուգահեռ՝ ուժայինները նաև սրբազանի զարմուհու՝ ընտանիքի հետ առանձին ապրող քեռու դստեր տուն են մտել: «Առգրավել են բոլոր հեռախոսները և համակարգիչները՝ առանց որևէ պատճառաբանության, ընդ որում՝ պարտադրել, պահանջել են նաև, … Read more

Հայաստանում մարդիկ ենթարկվում են քաղաքական հետապնդման, գաղտնալսվում են, կալանավորվում….այսպիսին է մարդու իրավունքների միջազգային օրը հայաստանյան իրականությունում. Էլինար Վարդանյան

Ամփոփելով մարդու իրավունքների միջազգային օրը… Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների միջազգային օրն է՝ հիմնված իրավունքների և ազատությունների մասին համամարդկային արժեհամակարգի և երազանքների վրա: Թե ինչպես են պաշտպանվում մարդու իրավունքների մասին երազանքները և սկզբունքները մեր երկրում, դատեք ինքներդ. – Հայաստանում բազմաթիվ մարդիկ ենթարկվում են քաղաքական հետապնդման: Ամեն անգամ, երբ փորձում եմ ամբողջականացնել հետապնդման ենթարկվողների թիվը, հայտնվում են … Read more

15 գերիների դատավարությունը մոտենում է ավարտին, Վարդանյանի գործով դեռ ցուցմունք են տալիս «տուժածները»

Բաքվի բանտում շուրջ երկու տարի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատական վերջին նիստերի ընթացքում պարբերաբար պահանջում է իրեն տրամադրել քրեական գործի նյութերը: Դատելով Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալության տեսանյութերից՝ թեև դատավորը բավարարում է Վարդանյանի միջնորդությունը, սակայն հաջորդ նիստին հայազգի բարերարը կրկին նույն հարցն է բարձրացնում: Արդյոք Ռուբեն Վարդանյանին իր քրեական գործին առնչվող նյութերն այդպես էլ … Read more

Առողջության համընդհանուր ապահովագրությունը մեծ խառնաշփոթ է ստեղծելու առողջապահության համակարգում. Անուշ Պողոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը – Տիկի՛ն Պողոսյան, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որն ուժի մեջ է մտնելու 2026 թ․ հունվարի 1-ից, բայց ենթադրում է փուլային ներդրում։ Ինչպիսի՞ դիրքորոշում ունեք նախագծի վերաբերյալ: – Դեռ չեն հրապարակել ենթաօրենսդրական ակտերը, ընդամենը ունենք երկու ենթաօրենսդրական ակտ e-draft-ում հրապարակված, … Read more

Գրիգորի Խաչատուրովի մասով քրեական գործը կարճվել է

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գրիգորի Խաչատուրովի փաստաբանների միջնորդությունն ու վերացրել գեներալ-մայորի նկատմամբ հարուցված քրեկան հետապնդումը։ ABC Media-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց փաստաբան Հակոբ Ենոքյանը՝ մանրամասնելով․ «Վաղեմության ժամկետը լրացել էր, եւ դրան հղում անելով՝ միջնորել էինք կարճել գործը»։ Փաստաբանն ավելացրեց, որ քրգործը կարճվել է միայն Խաչատուրովի մասով, ընդհանուր քրեական գործը, ինչի մեղադրյալ կողմերից մեկն էլ Խաչատուրովն … Read more

Ենթադրենք դիկտատուրայի վերածված Նիկոլի ռեժիմը չէ այս ամենը կազմակերպել, բա ո՞վ է կազմակերպել՝ այլմոլորակայինները՞, թե՞ ասենք՝ մի ոտանի սև սատանան. Միհրան Հակոբյանը՝ իր դեմ իրականացված հանցագործության մասին

Պսևդոժողովրդավարությունը փոխակերպվում է ավտորիտարիզմի այն ժամանակ, երբ ռեժիմը օրենքները հարմարեցնում է իրեն՝ լռեցնելու ընդդիմությանը, անհամաձայններին և բողոքի ձայն բաձրացնողներին: Ավտորիտարիզմը փոխակերպվում է ավտորիտար դիկտատուրայի այն ժամանակ, երբ ռեժիմին հարմարեցված օրենքներն այլևս չեն օգնում, իսկ անհամաձայնության ու բողոքի ալիքը մեծանում է, ուստի անհրաժեշտ է լինում գործի դնել օրենքից դուրս բռնությունն ու բանդիտական ահաբեկման մեթոդները: Օրինակ՝ իմ … Read more

2024 թ-ին հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Նավասարդ Կճոյանի

2024 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցն ընդդեմ ՍամվելՌուբենի Կճոյանի: Այս մասին Tert.am-ին հայտնել են դատախազությունից: Խոսքն Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասին է: