Հրատապ. Ֆոն դեր Լայենին ճանապարհելուց հետո Փաշինյանը մեկնում է Մոսկվա. ի՞նչ հույսով (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Աննա Աբրահամյանն է: Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Իրանում մեկնարկել են Հոգևոր առաջնորդի հուղարկավորության միջոցառումները. սգո արարողություններին կմասնակցի 15-20 մլն մարդ

Իրանում սկսվել է Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդ այյաթոլահ Սեյյեդ Ալի Խամենեի հուղարկավորության արարողությունը։ «Մեհր» լրատվական գործակալությունը մանրամասնում է՝ առաջնորդի մարմինն այսօր  առավոտյան տեղափոխվել է Թեհրանի Մեծ Մոսալա և տեղադրվել գլխավոր աղոթքի սրահում՝ երկօրյա հրապարակային հրաժեշտի արարողությունից առաջ: Ինդոնեզիայից և Աֆղանստանից կրոնական և մշակութային գործիչներ առաջին օտարերկրյա հյուրերի շարքում էին, ովքեր հարգանքի տուրք են մատուցել հոգևոր առաջնորդին: … Read more

Թեհրանի օդային տարածքը կփակվի – Live News

Թեհրանի օդային տարածքը երկուշաբթի օրը կփակվի Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ, հայտարարել է երկրի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Աբուզար Շիրուդին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Երկուշաբթի օրը՝ հեղափոխության հանգուցյալ գերագույն առաջնորդի մարմնի հետ հրաժեշտի արարողության ժամանակ, Թեհրանի օդային տարածքը լիովին կփակվի, ոչ մի թռիչք չի իրականացվի», – Շիրուդիի խոսքերն է մեջբերում Իրանի պետական … Read more

Ովքեր են Փաշինյանի հետ Իրան մեկնել – Live News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն:   Փաշինյանն այսօր կմասնակցի Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը: Փաշինյանի հետ Իրան են մեկնել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանը։

Փաշինյանն ու Փեզեշքիանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը կիսում է Իրանի ժողովրդի վիշտը։ Նախագահ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան ժամանելու համար։ … Read more

Փաշինյանին օդանավակայանում դիմավորել է Իրանի նախագահի տեղակալը – Live News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին: Վարչապետ Փաշինյանն այսօր կմասնակցի ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը:

ԱՄՆ-ը կարծում է, որ Իսրայելը ծրագրել է Իրանի բանակցողների սպանnւթյnւնը. The New York Times

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները կարծում են, որ Իսրայելը կարող էր ծրագրեր կազմել Իրանի բանակցողների սպանության համար, մասնավորապես՝ Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի և Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի։ Այս մասին հայտնում է The New York Times թերթը։ Ըստ թերթի տեղեկությունների՝ Վաշինգտոնը Իրանի հետ բանակցությունների սկզբում պարզել է, որ առնվազն Ղալիբաֆը գտնվում է հրեական պետության … Read more

Փաշինյանը մեկնել է Իրան – Live News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան: Հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետն այսօր Թեհրանում կմասնակցի ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը:

Իրանում մեկնարկել է Այաթոլլահ Ալի Խամենեիի վերջին հրաժեշտի արարողությունը

Իրանում մեկնարկել է գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունների առաջին փուլը։ Առաջնորդի մարմինը վաղ առավոտյան տեղափոխվել է Թեհրանի Մեծ Մոսալլա և տեղադրվել գլխավոր աղոթասրահում, հայտնում է Press TV-ն։ Նշվում է, որ ավելի քան 30 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի, Պակիստանի, Հնդկաստանի, Վրաստանի և Կուբայի բարձրաստիճան պաշտոնյաներ և ներկայացուցիչներ ժամանել են Իրան՝ մասնակցելու հուղարկավորության արարողություններին։ Հիշեցնենք, … Read more

Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ սադրանքից Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության օրերին

Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ ցանկացած ագրեսիայից և սադրանքից այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության օրերին։ «Մենք կոչ ենք անում մտածել ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերի կողմից մեր երկրի դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի և ագրեսիայի նկատմամբ խիստ և սթափեցնող արձագանքի մասին»,-ասվում է Իրանի պետական հեռարձակողի կողմից մեջբերված հաղորդագրության մեջ։