Իրանում մեկնարկել է Այաթոլլահ Ալի Խամենեիի վերջին հրաժեշտի արարողությունը

Իրանում մեկնարկել է գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունների առաջին փուլը։ Առաջնորդի մարմինը վաղ առավոտյան տեղափոխվել է Թեհրանի Մեծ Մոսալլա և տեղադրվել գլխավոր աղոթասրահում, հայտնում է Press TV-ն։

Նշվում է, որ ավելի քան 30 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի, Պակիստանի, Հնդկաստանի, Վրաստանի և Կուբայի բարձրաստիճան պաշտոնյաներ և ներկայացուցիչներ ժամանել են Իրան՝ մասնակցելու հուղարկավորության արարողություններին։

Հիշեցնենք, որ Խամենեին զոհվել է փետրվարի 28-ին՝ Թեհրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Հանգուցյալ առաջնորդը հուլիսի 9-ին կհուղարկավորվի Մաշհադում։

Նշենք, որ Փաշինյանը նույնպես մեկնել է Իրան:

Leave a Comment