Ոչ պաշտոնական տվյալներով՝ վերջին 10 օրում Իրանում զոհվել է առնվազն 34 ցուցարար, ձերբակալվել՝ 2076-ը

Հունվար 07,2026 10:16 «Իրանն այսօր». Իրանում ցույցերի ուժգնությունը պարբերաբար տատանվում է, բայց դրանք շարունակվում են՝ որոշ տեղերում ռադիկալ բնույթ կրելով: Երեկ հատկապես մարդաշատ բողոքի ակցիա է եղել Իլամ նահանգի Աբդանան քաղաքում: Իրավիճակը լարված է եղել նաև Թեհրանի մեծ շուկայում: Ոչ պաշտոնական տվյալներով՝ վերջին 10 օրում զոհվել է առնվազն 34 ցուցարար, ձերբակալվել՝ 2076-ը: Հայտնի է 2 … Read more

Ալիև. Հայաստանը Նախիջևանով մուտք կունենա Իրանի երկաթուղիներ, Ադրբեջանի միջով` ՌԴ-ի երկաթուղիներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման շրջանակում Հայաստանը Ռուսաստանի երկաթուղիներին մուտք կստանա Ադրբեջանով, հայտնում է Ինտերֆաքսը։ Ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում նա նշել է, թե «Հայաստանը կշահի Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումից », և որ «դա օգտակար կլինի բոլորի համար»։ «Որովհետև Հայաստանը կարող է և դուրս կգա ներկայիս փակուղուց։ Ադրբեջանի և Հայաստանի … Read more

Ցուցարարները վերահսկողության տակ են վերցրել Իրանի Խորամաբադ քաղաքը

Իրանում կառավարության դեմ բողոքի ցույցերը շարունակվում են արդեն իններորդ օրն անընդմեջ, այս մասին հայտնել է ԱՄՆ-ում գործող Մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալությունը: Երկրի մի քանի քաղաքներում տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր, իսկ որոշ շրջաններում գրանցվել են բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև։ Խորամաբադի բնակիչները քաղաքից դուրս են մղել ճնշող ուժերին և զավթել կառավարական շենքերը։ Սարի … Read more

Իրանում բողոքի ցույցերը նոր փուլ են մտել. Ձերբակալվել է ավելի քան 1200 մարդ, զոհվել մոտ 30 մարդ

6 Հունվար, 2026 16:57 Իններորդ օրն անընդմեջ Իրանի բազմաթիվ քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները։ Երկրի ողջ տարածքում շարունակվում են բողոքի ակցիաները։ HRANA-ի փոխանցմամբ, վերջին օրերին 27 նահանգների 88 քաղաքների առնվազն 257 բնակավայրերում բողոքի ցույցեր են տեղի ունեցել: Այս ընթացքում ձերբակալվել է առնվազն 1203 քաղաքացի, իսկ առնվազն 29 ցուցարար զոհվել … Read more

«Նա մաքրում էր Սուրբ Մարիամ Աստվածածնի պատկերն ավերված եկեղեցիներում և մեծարում այն». Կապույտ մզկիթում տեղի ունեցավ նահատակ գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի լուսանկարների ցուցահանդեսը

Սրտերի հրամանատար, նահատակ գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցի կապակցությամբ, Երևանի Կապույտ մզկիթում տեղի ունեցավ լուսանկարների ցուցահանդես, որին մասնակցեցին իրանցիներ, նահատակ գեներալի կյանքի պատմությամբ հետաքրքրվողներ և Իրանի մի շարք հայ բարեկամներ։ Արարողության ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Շիրղոլամին, ողջունելով հյուրերին և շնորհավորելով Իմամ Ալիի ծննդյան և Հայրության օրվա կապակցությամբ, նշեց. «Նահատակ … Read more

Իրանում կգործի միայն մեկ փոխարժեք, բացառություն կլինի միայն դեղորայքի և ցորենի գնման համար

«Իրանն այսօր». Իրանից հայտնում են, որ այսօրվանից երկրում գործելու է միայն մեկ փոխարժեք։ Բայց կա բացառություն․ դեղորայքի և ցորենի գնման համար շարունակելու է գործել 285 000 ռիալի (=28500 թուման) արտոնյալ փոխարժեքը։ 🔸Ինչպես գիտենք, Իրանում կար երկու փոխարժեք՝ շուկայականը և պաշտոնական-արտոնյալը։ Վերջինս 42 հազար ռիալ էր և սահմանվել էր 2018-ին՝ բացառապես առաջնային նշանակության պարենամթերքի ու դեղորայքի … Read more

Ադրբեջանը հետաքննություն է սկսել «Սարի աղջիկ» երգի հայերեն կատարման համար

Ադրբեջանում հետաքննություն է սկսվել Իրանի պետական ​​հեռուստատեսությամբ տեղի ունեցած միջադեպից հետո, որտեղ «Սարի աղջիկ» ժողովրդական երգը ներկայացվել է որպես հայկական ստեղծագործություն։ Ադրբեջանի մտավոր սեփականության գործակալության տվյալներով՝ հետաքննությունը սկսվել է երգիչ Արազ Թորոսյանի (հայտնի է նաև որպես Արազ Դարե) կողմից երգի հայերեն և պարսկերեն կատարումից հետո։ Գործակալությունը ընդգծել է, որ միջադեպի վերաբերյալ ներկայումս հետաքննություն է ընթանում, … Read more

Իրանում բախումների հետևանքով նոր զոհեր են գրանցվել

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի թիվն աճել է։ Fars լրատվական գործակալության համաձայն՝ շաբաթ օրը կեսօրին Իրանի Իլամի նահանգում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 3 մարդ։ «Մեհր» լրատվական գործակալությունը հայտնել է, որ բախումների հետևանքով ևս մի քանի մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհեր են գրանցվել … Read more

Այսօր Վենեսուելան է, երեկ՝ Մերձավոր Արևելքը, վաղը կարող է լինել ցանկացած այլ անկյուն, որտեղ գլոբալ խաղացողները ազդարարում են այն մասին, որ «ժամանակն է արագ լուծումների». Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը Վենեսուելայում տեղի ունեցած զարգացումները և Իրանի շուրջ սրվող ներքին ու արտաքին լարվածությունը մեկուսացված իրադարձություններ չեն։ Դրանք նույն գլոբալ գործընթացի տարբեր դրսևորումներն են, որի առանցքում ուժային կենտրոնների կողմից աշխարհակարգի վերաձևակերպման սցենարի գործնական իրագործումն է: Վենեսուելայի դեպքում մենք տեսնում ենք դասական «պատժիչ գործողություն»` երկարատև սանկցիաներից և քաղաքական … Read more

Իրանի թշնամիներն օգտագործում են խաղաղ քաղաքացիական բողոքի ցույցերը, երկիրն անկայունացնելու համար․ Խամենեի

Իրանի թշնամիներն օգտագործում են յուրաքանչյուր հնարավորություն՝ երկիրն անկայունացնելու համար, այդ թվում՝ խաղաղ քաղաքացիական բողոքի ցույցերը։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին՝ խոսելով երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին։ «Կարևոր է, որ բողոքի ակցիայի մասնակիցների ետևում կանգնած են սադրիչներ՝ թշնամու գործակալներ, որոնք հակաիսլամական, հակաիրանական և հակակառավարական կարգախոսներ են բղավում։ Բողոքի ցույցերը արդարացված են, բայց … Read more