«Նա մաքրում էր Սուրբ Մարիամ Աստվածածնի պատկերն ավերված եկեղեցիներում և մեծարում այն». Կապույտ մզկիթում տեղի ունեցավ նահատակ գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի լուսանկարների ցուցահանդեսը

Սրտերի հրամանատար, նահատակ գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցի կապակցությամբ, Երևանի Կապույտ մզկիթում տեղի ունեցավ լուսանկարների ցուցահանդես, որին մասնակցեցին իրանցիներ, նահատակ գեներալի կյանքի պատմությամբ հետաքրքրվողներ և Իրանի մի շարք հայ բարեկամներ։

Արարողության ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Շիրղոլամին, ողջունելով հյուրերին և շնորհավորելով Իմամ Ալիի ծննդյան և Հայրության օրվա կապակցությամբ, նշեց. «Նահատակ Սոլեյմանին ոչ միայն պարզապես ռազմական գործիչ էր, այլև իսկական հայր ճնշվածների, տառապանք ապրածների և բոլոր նրանց համար, ովքեր ենթարկվեցին ագրեսիայի ու ծայրահեղականությանը Մերձավոր Արևելքում: Քանզի նա հավատում էր, որ բոլոր մարդիկ, անկախ կրոնից, դավանանքից և գաղափարախոսությունից, իր եղբայրներն ու քույրերն են: Ահա՛ թե ինչու նա շտապեց փրկել Սինջար լեռներում ճնշված եզդի աղջիկներին և կանանց՝ վտանգելով իր կյանքը՝ նրանց օգնելու համար»:

Շիրղոլամին իր ելույթի մեկ այլ մասում ասաց. «Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման ժամանակ նահատակ Սոլեյմանին չասաց՝ որ նրանք սուննիներ են, իսկ մենք՝ շիաներ, և մեզ համար միևնույն է, թե ինչ ճակատագիր կլինի նրանց․ նա գնաց և ազատագրեց այդ քաղաքը: Սիրիայում, երբ նրա հրամանատարությամբ ազատագրեցին Պալմիրա քաղաքը, նա չասաց՝ իրենք քրիստոնյաներ են և մեզ հետ ոչ մի կապ չունեն: Հետևաբար, քանի դեռ կա ծայրահեղականություն, Հաջ Ղասեմի կենսակերպն ու աշխարհայացքը կենդանի են և կշարունակի ապրել»: Մենք էլ կպահպանենք մեր եղբայրական զգացմունքները սուննիների, քրիստոնյաների, այլ կրոնների և հայ ժողովրդի հետ։

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը շարունակեց. «Նա մաքրում էր Սուրբ Մարիամ Աստվածածնի պատկերն ավերված եկեղեցիներում և մեծարում այն, իսկ այսօր մենք այստեղ հիշատակում և մեծարում ենք խաղաղության և անվտանգության խորհրդանիշ հանդիսացող այդ հերոսին»։

Հայաստանում ԻԻՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment