Իրանում բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի թիվն աճել է։
Fars լրատվական գործակալության համաձայն՝ շաբաթ օրը կեսօրին Իրանի Իլամի նահանգում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 3 մարդ։
«Մեհր» լրատվական գործակալությունը հայտնել է, որ բախումների հետևանքով ևս մի քանի մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհեր են գրանցվել Լորդեղան, Սպահան և այլ քաղաքներում։ Բողոքի ցույցերի պատճառն իրանական արժույթի արժեզրկումն է և տնտեսության վատ վիճակը։