Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ երկրի ռազմածովային ուժերը պատրաստ են նոր հարձակում սկսել Միացյալ Նահանգների և Իսրայելի վրա: Հայտարարությունը հրապարակվել է այսօր՝ ապրիլի 18-ին Իրանի առաջնորդի պաշտոնական տելեգրամյան ալիքում։ «Իսլամական բանակն այժմ քաջաբար պաշտպանում է իր հողը, ջրերը և դրոշը: Նրա քաջարի ռազմածովային ուժերը նույնպես պատրաստ են նոր դառը պարտություններ պատճառել … Read more

Uպանություններն ու հանցագործությունները չեն խաթարի Իրանի ԶՈՒ աշխատանքը․ Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մեկնաբանել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմիի սպանությունը։ «Սպանություններն ու հանցագործությունները չեն խաթարի Իրանի զինված ուժերի աշխատանքը»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների հետևանքով սպանվել է ԻՀՊԿ հետախուզական ծառայության ղեկավարը։

Իրանը չի նահանջի բողոքի ցույցերի առջև. գերագույն հոգևոր առաջնորդ

Արտասահմանյան տերությունները հանցակից են Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերին, ուրբաթ պետական ​​հեռուստատեսությամբ ունեցած ելույթում հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին։ «Իրանը չի նահանջի բողոքի ցույցերի առջեւ։ Այն (իսլամական հանրապետությունը) չի հանդուրժի օտարերկրացիներին ծառայելը»,- ասել է նա։ Խամենեին ավելացրել է, որ արտաքին տերությունների համար աշխատող յուրաքանչյուր ոք մերժվելու է ե՛ւ ժողովրդի, ՛եւ իսլամական … Read more

Իրանի թշնամիներն օգտագործում են խաղաղ քաղաքացիական բողոքի ցույցերը, երկիրն անկայունացնելու համար․ Խամենեի

Իրանի թշնամիներն օգտագործում են յուրաքանչյուր հնարավորություն՝ երկիրն անկայունացնելու համար, այդ թվում՝ խաղաղ քաղաքացիական բողոքի ցույցերը։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին՝ խոսելով երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին։ «Կարևոր է, որ բողոքի ակցիայի մասնակիցների ետևում կանգնած են սադրիչներ՝ թշնամու գործակալներ, որոնք հակաիսլամական, հակաիրանական և հակակառավարական կարգախոսներ են բղավում։ Բողոքի ցույցերը արդարացված են, բայց … Read more