ՀՀ զինանշանը կարող է հայտնվել նաև ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանումների դրոշների վրա

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։ Նախագծերի նպատակն է փոխկապակցել և հստակեցնել երկու օրենքների դրույթները, որոնք վերաբերում են ՀՀ զինանշանի օգտագործմանը և «այլ զորքեր» հասկացության սահմանմանը։ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի … Read more

Զորակոչի գործընթացում փոփոխություններ են նախատեսվում․ ի՞նչ է փոխվելու

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում 2026 թվականի մայիսի 11-ին կատարված փոփոխությունների կիրառման անհրաժեշտությամբ։ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները Նախագծի հիմնավորման … Read more

Ովքե՞ր կարող են տարկետում ստանալ 2026թ․ ամառային զորակոչից

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է դրել նախագիծ, որով նախատեսվում է շարքային կազմի պարտադիր համալրման ամառային զորակոչից տարկետում տրամադրել մի շարք անձանց։ Iravaban.net-ը տեղեկանում է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակից։ «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման … Read more

«112»-ից կատարվող զանգերը կդառնան անվճար. ի՞նչ է առաջարկվում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի հունիսի 13-ի N 210-Ն որոշմամբ սահմանված են հատուկ ծառայությունների կամ ծառայության կոդերի զբաղեցման կանոնները, որոնցով կարգավորվում են այդ կոդերի օգտագործման պայմանները։ Սակայն շատերը չգիտեն, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ e-draft.am-ում, հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է լրացումներ կատարել «112» (911) ծառայության կոդի կանոններում։ … Read more

2021-ից հետո կառուցված ինքնակամ շինությունները կարող են օրինականացվել․ նոր նախագիծ

Iravaban.net-ը  ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ Կադաստրի կոմիտեի կողմից մշակված ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։ Նախագծերով առաջարկվում է վերանայել ինքնակամ կառույցների … Read more

Ինչպե՞ս է ձևավորվում խորհրդարանական մեծամասնությունը

Հայաստանի Հանրապետությունում Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ: Ընտրությունների ավարտից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված ընտրական տեղամասերում քվեարկությունների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, սույն հոդվածի պահանջներին համապատասխան, ամփոփում է Ազգային ժողովի ընտրության քվեարկության նախնական արդյունքները, … Read more

Փոխվել է e-draft.am-ում իրավական ակտերի նախագծերին առաջարկ ներկայացնելու եղանակը

ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշմամբ սահմանված է հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը, որի շրջանակում նորմատիվ իրավական ակտերի նախագծերը հրապարակվում և քննարկվում են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ e-draft.am-ում։ Սակայն շատերը չգիտեն, որ ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 4-ի N 776-Ն որոշմամբ փոփոխվել է այդ հարթակում առաջարկ ներկայացնելու եղանակը։ … Read more

Քննարկման է դրվել կոռուպցիոն ռիսկերի գնահատման միասնական մեթոդաբանությունը․ ներդրվում է բազմափուլ և քանակական գնահատման նոր համակարգ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով-ը հաստատել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը, որով սահմանվում է պետական մարմիններում, պետական մասնակցությամբ կազմակերպություններում և հանրային նշանակության այլ կառույցներում կոռուպցիոն ռիսկերի նույնականացման, վերլուծության, քանակական գնահատման և քարտեզագրման միասնական համակարգը։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, նոր մեթոդաբանությունը նպատակ ունի ձևավորել փաստահեն, համակարգված և կանխատեսելի մոտեցում կոռուպցիոն ռիսկերի գնահատման համար՝ ապահովելով, որ գնահատման գործընթացը … Read more

Կառավարությունը հստակեցնում է դեղերի ներմուծման և արտահանման կարգերը՝ ուժեղացնելով որակի վերահսկողությունը

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու, ներմուծման կամ արտահանման նպատակով փորձաքննության իրականացման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի N 581 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 202-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) կիրարկման ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում եմ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծման և արտահանման լիարժեք կարգավորմանը, ուստի անհրաժեշտ է հստակեցնել որոշ դրույթներ և վերանայել փաստաթղթերի ցանկը: Առաջարկվող կարգավորումների բնույթը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)  առաջարկվում է դեղագործական արտադրանքի … Read more

Ամուսնական պայմանագիր. ի՞նչ կարող են և ի՞նչ չեն կարող դրանով սահմանել ամուսինները

ՀՀ ընտանեկան օրենսգիրքը ամուսիններին հնարավորություն է տալիս իրենց գույքային հարաբերությունները կարգավորելու ոչ միայն օրենքի ուժով, այլև ամուսնական պայմանագրով։ Iravaban.net-ը ներկայացնում է ընտանեկան օրենսգրքի 26-31-րդ հոդվածներով սահմանված կարգավորումները։ Ի՞նչ է ամուսնական պայմանագիրը Օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնական պայմանագիրը ամուսնացող անձանց կամ ամուսինների համաձայնությունն է, որով որոշվում են նրանց գույքային իրավունքներն ու պարտականությունները ամուսնության և (կամ) այն … Read more