Ինչպե՞ս է հաշվարկվելու տնային կալանքի ժամկետը․ ԱՆ-ն առաջարկում է փոփոխություններ

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված՝ Արդարադատության նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է սահմանել միասնական մոտեցում տնային կալանքի ժամկետի հաշվարկման հարցում։ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Ներկայիս իրավիճակը Քրեական դատավարության … Read more

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը կգլխավորի ՀՀ նախագահը. կառավարությունը հաստատել է ակադեմիայի նոր կանոնադրությունը

ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 815-Ն որոշմամբ հաստատվել էր Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) կանոնադրությունը։ Սակայն շատերը չգիտեն, որ 2026 թվականի հունիսի 18-ի N 870-Ն որոշմամբ կառավարությունն այդ կանոնադրությունը շարադրել է նոր խմբագրությամբ և կատարել մի շարք այլ փոփոխություններ ու լրացում։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, որոշումն ուժի մեջ է մտնում … Read more

2026 թ.-ի հուլիսի 1-ից փոխվում է տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայության համար դիմելու կարգը

ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 14-ի N 1614-Ն որոշմամբ հաստատվել են պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգերը, պայմանները և ձևերը։ Սակայն շատերը չգիտեն, որ 2026 թվականի հունիսի 18-ի N 866-Ն որոշմամբ այդ կարգում կատարվել են լրացումներ ու փոփոխություններ, որոնցով խնամքի ծառայության համար դիմելու գործընթացը դառնում է առցանց։ … Read more

Արդյո՞ք քաղաքացիները պետք է ներկայացնեն հայտարարագիր, եթե հաշվետու տարվա ընթացքում չեն ունեցել եկամուտ

Ինչպես տեղեկացնում է Իրավաբան.net-ը, 2026 թվականից հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ և հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ քաղաքացի համարվող բոլոր ֆիզիկական անձինք, անգամ այն դեպքում, երբ հաշվետու տարվա ընթացքում չեք ստացել որևէ եկամուտ։ ՊԵԿ-ը հիշեցնում է, եթե մինչև հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հայտարարագիր չեք ներկայացնում, ապա հարկային մարմինն այն նախալրացնում է ինքնուրույն՝ իր … Read more

Փոխվել է անձի ֆունկցիոնալության գնահատման և ծառայությունների անհատական ծրագրերի կարգը

ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն, N 1177-Ն և N 1161-Ն որոշումներով հաստատվել են անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը, դրա չափորոշիչներն ու գործիքները, ինչպես նաև ծառայությունների անհատական ծրագրեր կազմելու և իրականացնելու կարգը։ Սակայն շատերը չգիտեն, որ 2026 թվականի հունիսի 18-ի N 856-Ն որոշմամբ այդ երեք որոշումներում կատարվել են փոփոխություններ ու լրացումներ։ Ինչպես տեղեկացնում … Read more

Որո՞նք են տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները

Ըստ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի՝ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն։ Iravaban.net-ը փոխանցում է, որ՝ 1. Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների կամ պայմանների առկայությամբ տրանսպորտային միջոցները վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: 2. Առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելը` առաջացնում է տուգանքի … Read more

Կարո՞ղ է ծնողը, որն առանձին է ապրում, շփվել երեխայի հետ

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 54-րդ հոդվածը կարգավորում է երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացումը։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը՝ Երեխայից առանձին ապրող ծնողը իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի … Read more

Ո՞վ է որոշում երեխայի բնակության վայրը ծնողների բաժանման դեպքում

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածը սահմանում է ծնողական իրավունքների իրականացումը։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխայի լավագույն շահերին հակառակ։ Ինչպե՞ս պետք է լինի երեխայի երեխայի լավագույն շահը ծնողների կողմից Երեխայի լավագույն շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան: Ծնողական իրավունքներն իրականացնելիս ծնողներն իրավունք չունեն վնաս պատճառելու երեխայի ֆիզիկական և … Read more

Կարո՞ղ եք ամուսնալուծվել, եթե ամուսինը դեմ է. ի՞նչ է սահմանում օրենքը

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնությունը կարող է դադարել ամուսնալուծության միջոցով։ Սակայն շատերը չգիտեն, որ ամուսնալուծությունն օրենքով կատարվում է երկու եղանակով՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում (ՔԿԱԳ) կամ դատական կարգով, և որ ընտանեկան մի շարք վեճերով դատարան դիմելուց առաջ պարտադիր է անցնել հաշտարարություն։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ՀՀ ընտանեկան օրենսգիրքը և «Հաշտարարության մասին» օրենքը … Read more

Սպայական կազմի զինծառայողները հիփոթեքային վարկի մի մասը կկարողանան ուղղել բնակարանի վերանորոգմանը. նոր նախագիծ

ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 124-Ն որոշմամբ սահմանված են ռազմաուսումնական հաստատություն ավարտած և սպայական պաշտոնի նշանակված զինծառայողների՝ պետական աջակցությամբ բնակարան ձեռք բերելու նպատակային հիփոթեքային վարկավորման ծրագիրը և պայմանները։ Սակայն շատերը չգիտեն, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ e-draft.am-ում, հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է այդ ծրագրում ներառել նաև վերանորոգման … Read more