Արդյո՞ք քաղաքացիները պետք է ներկայացնեն հայտարարագիր, եթե հաշվետու տարվա ընթացքում չեն ունեցել եկամուտ

Ինչպես տեղեկացնում է Իրավաբան.net-ը, 2026 թվականից հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ և հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ քաղաքացի համարվող բոլոր ֆիզիկական անձինք, անգամ այն դեպքում, երբ հաշվետու տարվա ընթացքում չեք ստացել որևէ եկամուտ։

ՊԵԿ-ը հիշեցնում է, եթե մինչև հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հայտարարագիր չեք ներկայացնում, ապա հարկային մարմինն այն նախալրացնում է ինքնուրույն՝ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա, և եկամուտների տարեկան հայտարարագիրը համարվում է հանձնված։

2025 թվականի հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 2-ից նոյեմբերի 1-ն է, իսկ հաջորդ տարիների դեպքում՝ յուրաքանչյուր տարվա մարտի 2-ից հուլիսի 1-ն է։

Leave a Comment