Ազգային ժողովն առաջարկում է վերաբաշխել 2.8 մլն դրամի բյուջետային միջոցներ

Նախագծի հիմնավորման համաձայն՝ 2025 թվականին «Սիլ Ինշուրանս» և «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերություններից Ազգային ժողովը ստացել է 1,495․5 հազար դրամ ապահովագրական հատուցում, որը տարեվերջին փոխանցվել է պետական բյուջե։ Միաժամանակ, նույն ապահովագրական դեպքերի մասով Ազգային ժողովն ունի 900.7 հազար դրամ վճարման ենթակա պարտավորություններ։ Բացի այդ, մինչև 2026 թվականի ավարտը նախատեսվում է իրականացնել անհետաձգելի և չնախատեսված, սակայն անհրաժեշտ ծախսեր։ … Read more

«ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ»-ի ներդրումային ծրագրում փոփոխություններ են նախատեսվում

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 9-ի որոշմամբ հաստատվել է  ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել 2025 թվականի մարտի 27-ի N 357-Ա որոշման մեջ՝ ընդլայնելով «ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» ՍՊԸ-ին տրամադրված մաքսատուրքից ազատման արտոնությունը։  Նախագծի հիմնավորման համաձայն՝ ընկերությունը Մասիս քաղաքում իրականացնում է դեղորայքի արտադրություն և … Read more

Ինչու է կառավարությունը հրաժարվում անձի ֆունկցիոնալության գնահատողների վարձատրության նոր կարգի ներդրումից

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է հետաձգել անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վարձատրության՝ գործավճարի սկզբունքին անցումը։ Ներկայում գործող կարգավորմամբ նախատեսված է, որ 2027 թվականի հունվարի 1-ից այդ մասնագետների վարձատրությունը պետք է կազմակերպվեր գործավճարի սկզբունքով։ Սակայն նախարարությունը գտնում է, որ համակարգը դեռ պատրաստ չէ այդ փոփոխությանը։ … Read more

Աշխատանքային վեճերը կարող են լուծվել նաև առանց դատարանի․ առաջարկվում են նոր փոփոխություններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի նպատակն է բարելավել աշխատանքային վեճերի արտադատական կարգավորման համակարգը և շարունակել հաշտարարության ինստիտուտի բարեփոխումները։ Ստորև Iravaban.net-ը ներկայացնում է հիմնական դրույթները՝ պարզ և հասկանալի լեզվով։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ 2022 թվականին «Հաշտարարության մասին» օրենքում կատարված … Read more

Մարզասրահներն այսուհետ պատասխանատվության կենթարկվեն, եթե դրանց մարզիչները հավաստագրված չլինեն

Հայաստանում ուժի մեջ է մտել ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման նոր կարգը, որով սահմանվում է, թե ինչ կրթություն, փորձ և վերապատրաստում պետք է ունենա մարզիչը, և ինչ է սպասվում կազմակերպությանը, եթե անհավաստագիր մարզիչ է աշխատեցնում։ Ստորև Iravaban.net-ը ներկայացնում է հիմնական դրույթները՝ պարզ և հասկանալի լեզվով։ Ի՞նչ փաստաթուղթ է դա և ե՞րբ է ուժի մեջ … Read more

Մայրության և հիվանդության նպաստների վճարման համակարգը կփոխվի․ մանրամասներ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացվել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխել ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման ու վճարման գործող կարգը։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, նախաձեռնության նպատակն է կատարելագործել նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման գործընթացը՝ այն դարձնելով առավել արագ, թափանցիկ և արդյունավետ։ Մասնավորապես, նախագծով նախատեսվում է հստակեցնել … Read more

Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները. ինչպե՞ս դիմել

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններն ու ընթացակարգերը ներկայացնող խորհրդատվական տեսանյութ։ Այդ մասին տեղեկացնում է ԱԳՆ-ը: Տեսանյութի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը, բարելավել ՀՀ քաղաքացիների կողմից դեսպանություններ ներկայացվող դիմումները և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին՝ այդպիսով նվազեցնելով վիզայի դիմումների մերժման հավանականությունը։ «ԵՄ անդամ պետությունների կողմից սահմանված կանոններին և պահանջներին համապատասխան դիմումների ներկայացումը … Read more

Ինչ իրավունքներ և պարտականություններ ունի զինծառայողը

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի Հոդված 8-ը սահմանում է զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակումները և նրանց իրավունքները։ Զինծառայողի իրավունքները և պարտականությունները Զինծառայողի իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում ընտրական իրավունքը, մասնակցությունը հանրաքվեներին, կարգապահական իրավունքը և պատասխանատվությունը, սահմանվում են օրենքով։ Զինծառայողն իրավունք չունի՝ Կատարելու այլ վճարովի աշխատանք, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական … Read more

2027-2028 ուստարվանից ավագ դպրոցում կներդրվեն ինտեգրված առարկաներ. ո՞ր առարկաներին է դա վերաբերում

ՀՀ-ում 2027-2028 ուսումնական տարվանից ավագ դպրոցում կներդրվեն 10-12-րդ դասարանների ինտեգրված առարկաները. այդպես է սահմանում հանրակրթության պետական չափորոշիչը հաստատած որոշման նոր խմբագրությունը։ Սակայն շատ ծնողներ չգիտեն, թե որ առարկաներին է դա վերաբերում, և ընդհանրապես՝ որ դասարաններում են հայոց լեզուն, Հայաստանի պատմությունը և մյուս առարկաները դասավանդվում մեկ ինտեգրված առարկայով, և որ դասարանից են դառնում առանձին։ Ինչպես … Read more

Ամբողջ գույքը չէ, որ ժառանգվում է նույն կանոններով. ի՞նչ առանձնահատկություններ կան գույքի առանձին տեսակների համար

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 79-րդ գլուխը (հոդվածներ 1247-1252) սահմանում է գույքի առանձին տեսակների ժառանգության առանձնահատկությունները: Ոչ բոլոր գույքն է ժառանգվում նույն կանոններով. զենքի, ընկերության բաժնեմասի, չվճարված աշխատավարձի կամ պետական պարգևների համար օրենքը հատուկ կանոններ է նախատեսում: Ստորև Iravaban.net-ը ներկայացնում է հիմնական դրույթները՝ պարզ և հասկանալի լեզվով։ Ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը Օրենսգրքի 1247-րդ հոդվածի համաձայն՝ … Read more