«ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ»-ի ներդրումային ծրագրում փոփոխություններ են նախատեսվում

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 9-ի որոշմամբ հաստատվել է  ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել 2025 թվականի մարտի 27-ի N 357-Ա որոշման մեջ՝ ընդլայնելով «ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» ՍՊԸ-ին տրամադրված մաքսատուրքից ազատման արտոնությունը։ 

Նախագծի հիմնավորման համաձայն՝ ընկերությունը Մասիս քաղաքում իրականացնում է դեղորայքի արտադրություն և գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակում արդեն օգտվում է տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից։

Ընկերության արտադրության ծավալների աճի և արտադրական գործընթացների բարելավման հետևանքով առաջացել է լրացուցիչ հումք և նյութեր ներմուծելու անհրաժեշտություն։ Այդ նպատակով առաջարկվում է.

  • շուրջ 63.5 մլն դրամով ավելացնել մի շարք ապրանքատեսակների քանակն ու արժեքը,
  • ներմուծել 126.5 մլն դրամի լրացուցիչ հումք՝ արտադրական գործընթացի անխափան շարունակականությունն ապահովելու համար։

Փոփոխությունների արդյունքում ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կհասնի 313.5 մլն դրամի, իսկ մաքսատուրքից ազատման արտոնության չափը կկազմի շուրջ 16 մլն դրամ։

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ արտոնության ընդլայնումը կնպաստի ներդրումային ծրագրի լիարժեք իրականացմանը, տեղական դեղարտադրության զարգացմանը, նոր ներդրումների ներգրավմանը, աշխատատեղերի ստեղծմանը և արտահանման խթանմանը։

Նախագիծը մշակել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Հիմնավորման համաձայն՝ դրա ընդունումը պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների փոփոխություն չի առաջացնի։

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ու մ   է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 27-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԵԴԻ­ԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներ­կա­յացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 357-Ա որոշ­ման hավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) ցանկի 2-րդ կետի «Քանակը» սյունակի «5 000» թիվը փոխարինել «10 000» թվով.

2) ցանկի 2-րդ կետի «Արժեքը» սյունակի «25 000 000» թիվը փոխարինել         «50 000 000» թվով.

3) ցանկի 5-րդ կետի «Քանակը» սյունակի «150,000» թիվը փոխարինել «300 000» թվով.

4) ցանկի 5-րդ կետի «Արժեքը» սյունակի «7 500 000» թիվը փոխարինել            «15 000 000» թվով.

5) ցանկի 6-րդ կետի «Քանակը» սյունակի «50,000» թիվը փոխարինել            «100 000» թվով.

6) ցանկի 6-րդ կետի «Արժեքը» սյունակի «3 000 000» թիվը փոխարինել             «6 000 000» թվով.

7) ցանկի 7-րդ կետի «Քանակը» սյունակի «500 000» թիվը փոխարինել               «1 000 000» թվով.

8) ցանկի 7-րդ կետի «Արժեքը» սյունակի «28 000 000» թիվը փոխարինել        «56 000 000» թվով.

9) ցանկը 22-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 23-24-րդ կետերով՝

23. 2905450009 Գլիցերին (Refined Glycerine 99.7%) թափանցիկ, անգույն, օշարականման հեղուկ առանց հոտի, նախատեսված բժշկական մոմիկների արտադրության համար կգ 40 000 Մալայզիա Մալայզիա 38 000 000
24. 1516209808 Պինդ ճարպ

Hard Fat

(HPKO 36-38)

բուսական ծագման ոչ սննդային յուղ, նախատեսված բժշկական մոմիկների արտադրության համար կգ 10 000 Մալայզիա Մալայզիա 25 000 000

10) ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «187 061 000» թիվը փոխարինել  «313 561 000» թվով։

Leave a Comment