Նախագծի հիմնավորման համաձայն՝ 2025 թվականին «Սիլ Ինշուրանս» և «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերություններից Ազգային ժողովը ստացել է 1,495․5 հազար դրամ ապահովագրական հատուցում, որը տարեվերջին փոխանցվել է պետական բյուջե։ Միաժամանակ, նույն ապահովագրական դեպքերի մասով Ազգային ժողովն ունի 900.7 հազար դրամ վճարման ենթակա պարտավորություններ։
Բացի այդ, մինչև 2026 թվականի ավարտը նախատեսվում է իրականացնել անհետաձգելի և չնախատեսված, սակայն անհրաժեշտ ծախսեր։
Այդ նպատակով առաջարկվում է «ՀՀ Ազգային ժողովի գործունեության ապահովում՝ օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման շրջանակում.
- 2,800․0 հազ․ դրամով ավելացնել «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածի ֆինանսավորումը,
- 2,800․0 հազ․ դրամով նվազեցնել «Տրանսպորտային նյութեր» հոդվածի ֆինանսավորումը։
Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ փոփոխությունը նպատակ ունի ապահովել բյուջետային միջոցների առավել արդյունավետ և ճկուն օգտագործումը՝ առանց պետական բյուջեի ընդհանուր եկամուտների կամ ծախսերի փոփոխության։
Նախագիծը մշակել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը։