Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել իսրայելցի զինվորի կողմից Քրիստոսի արձանը կոտրելու համար

Իսրայելի արտաքին գործերի նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի արձանը կոտրելու համար։ Գիդեոն Սաարը սա անվանել է նողկալի արարք և խոստացել, որ պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ։ «Այս ամոթալի արարքը լիովին հակասում է մեր արժեքներին։ Իսրայելը մի երկիր է, որը հարգում է տարբեր կրոններն ու դրանց սրբազան խորհրդանիշները … Read more

Իրանը մահապատժի է ենթարկել Մոսադի հետ կապված լրտեսական ցանցի անդամներին – Live News

Իրանի դատական ​​իշխանությունների կողմից մահապատժի են ենթարկվել Իսրայելի արտաքին հետախուզական գործակալության՝ Մոսադի հետ կապված լրտեսական ցանցի անդամներ Մոհամմադ Մասում Շահին և Համեդ Վալիդին։ Tasnim-ի տվյալներով՝ անձինք կապեր են հաստատել կիբերտարածության և Իրաքյան Քուրդիստան կատարած ուղևորությունների ընթացքում, որից հետո ահաբեկչական և հետապնդման գործողությունների համար վերապատրաստում անցնելուց հետո վերադարձել են Իրան։ Աղբյուրի տվյալներով՝ նրանք մարզվել են կարևոր … Read more

Իրանը վերսկսել է Հորմուզի շրջափակումը և հայտարարել, որ ռազմածովային ուժերը պատրաստ են նոր դառը պարտություն պատճառել հակառակորդներին

Իսլամական Հանրապետությունը նաև առժամանակ հրաժարվել ԱՄՆ–ի հետ բանակցությունների նոր փուլից   Իրանի Զինված ուժերն ԱՄՆ-ի կողմից իր նավահանգիստների շրջափակման պատճառով վերականգնել է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության ռազմական ռեժիմը. այս մասին հայտարարել է Իրանի «Խաթամ ալ- Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆագարին: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ուրբաթ օրը Լիբանանում զինադադարի կապակցությամբ հայտարարել է, … Read more

Հրադադարի հաստատումից հետո Իսրայելը շարունակել է հրետակոծել Լիբանանի հարավը

Իսրայելական բանակը շարունակել է հրետակոծել Լիբանանի հարավը՝ կեսգիշերին հրադադարի հայտարարումից հետո, հաղորդում է Լիբանանի Ազգային տեղեկատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իսրայելը գնդակոծել է Լիբանանի հարավում գտնվող Խիամ և Դբեյբին քաղաքները՝ կիրառելով գնդացիրներ։ Նաև հաղորդվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին՝ Արևմտյան Բեքաայի շրջանում։ Լիբանանի բանակը հաստատել է Իսրայելի կողմից հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո հարձակումները և … Read more

Իսրայելի ՊՆ նախարարը հայտարարել է Իրանում բոլոր ռազմավարական թիրախների խոցված լինելու մասին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ապրիլի 16-ին Թել Ավիվում հայտարարել է, որ Իրանի բոլոր ռազմավարական թիրախներն ու հնարավորությունները ոչնչացվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունում ելույթի ընթացքում։ Այնուամենայնիվ, նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում իրենք կվերադառնան և կրկին կանեն դա։ Կացը համարում է, որ Իրանը … Read more

ԱՄՆ նախկին պաշտոնյան կանխատեսել է Թուրքիա-Իսրայել բախում – Live News

ԱՄՆ հակաահաբեկչական ոլորտի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ջո Քենթը կանխատեսում է, որ Իսրայելի և Թուրքիայի միջև հնարավոր է ռազմական բախում։ Ըստ նրա՝ ապագայում այս երկու երկրները կարող են հայտնվել հակադիր կողմերում՝ մասնավորապես Սիրիայի տարածքում դրսևորվելիք զարգացումների համատեքստում։ Նրա խոսքով՝ նման սցենարի դեպքում Միացյալ Նահանգները կարող է կանգնել Իսրայելի կողքին։ Այս մասին գրում է ermenihaber.am–ը: Քենթը նաև … Read more

Անկլավներն ինչ եղան (տեսանյութ) – Live News

LIVEnews.am լրատվական կայք Tel.: +37412 73 73 73 E-mail: info@livenews.am Կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս, հղումը LIVEnews.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Privacy Policy YouTube Terms of Services YouTube API Services Terms of Service Google Privacy Policy Copyright © 2018-2023 Live News. All rights reserved.

Մենք մտնում ենք կռվի մեջ. Սյունիքը դառնում է նոր Հորմուզ. Ալիևը Նիկոլի հետ պայքարում է մաֆիայի դեմ (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է:   Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Իսրայելը կարող է պատերազմել Թուրքիայի հետ. Ջո Քենթ

ԱՄՆ ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի նախկին ղեկավար Ջո Քենթը՝ դիմելով Դոնալդ Թրամփին, գրել է․ «Ցավոք, ՆԱՏՕ-ից դուրս գալը չի նշանակի հրաժարվել արտաքին հակամարտություններին մասնակցելուց։ Մենք կլքենք դաշինքը, որպեսզի այն պահին, երբ Թուրքիան և Իսրայելը ի վերջո բախվեն Սիրիայում, կարողանանք կանգնել Իսրայելի կողքին»։ «Ժամանակն է հրաժարվել Մերձավոր Արևելքում միաժամանակ և՛ հրդեհահրի, և՛ հրշեջի դերից․ դա իսկապես … Read more

Լիբանանի իշխանությունները տեղյակ չեն Իսրայելի հետ հնարավոր շփումների մասին

Լիբանանի իշխանությունները տեղյակ չեն Իսրայելի հետ հնարավոր շփումների մասին, որոնց մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Բեյրութում համապատասխան տեղեկատվություն պաշտոնական ուղիներով չեն ստացել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին։ «Մենք տեղյակ չենք իսրայելական կողմի հետ որևէ պլանավորված շփումների մասին, և մեզ այդ մասին պաշտոնական ուղիներով չեն տեղեկացրել»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Ավելի … Read more