Հրադադարի հաստատումից հետո Իսրայելը շարունակել է հրետակոծել Լիբանանի հարավը

Իսրայելական բանակը շարունակել է հրետակոծել Լիբանանի հարավը՝ կեսգիշերին հրադադարի հայտարարումից հետո, հաղորդում է Լիբանանի Ազգային տեղեկատվական գործակալությունը։

Նշվում է, որ Իսրայելը գնդակոծել է Լիբանանի հարավում գտնվող Խիամ և Դբեյբին քաղաքները՝ կիրառելով գնդացիրներ։ Նաև հաղորդվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին՝ Արևմտյան Բեքաայի շրջանում։

Լիբանանի բանակը հաստատել է Իսրայելի կողմից հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո հարձակումները և կոչ է արել երկրի հարավային մասի բնակիչներին չվերադառնալ իրենց տները։

Leave a Comment