Երեքշաբթի օրը «Բարսելոնան» հայտարարեց «Ալ-Հիլալի» պաշտպան Ժոաու Կանսելուի վարձակալության մասին, սակայն կարճ ժամանակ անց տեղեկատվությունը անհետացավ ակումբի պաշտոնական կայքից և սոցիալական ցանցերի էջերից։
Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբը հեռացրել է նորությունը, քանի որ գործարքը դեռ վերջնականապես փակված չէ։ Կողմերը դեռ պետք է փաստաթղթեր փոխանակեն։
«Բարսելոնան» 31-ամյա պորտուգալացուն վարձակալելու է մինչև ամառ։ Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանում Կանսելուն արդեն հանդես է եկել «կապտանռնագույնների» կազմում՝ անցկացնելով 42 հանդիպում։
«Բարսելոնայի» հաջորդ հանդիպումը նախատեսված է հինգշաբթի՝ հունվարի 15-ին։ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակում թիմը կհյուրընկալվի «Ռասինգին»։