Պուտինը և Թրամփը բանակցություններ են վարել. զրույցը տևել է մոտ մեկուկես ժամ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը տևել է ավելի քան 1.5 ժամ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ուշակովի փոխանցմամբ՝ Պուտինը Թրամփին հայտնել է, որ պատրաստ է Հաղթանակի օրվա կապակցությամբ Ուկրաինայում հրադադար հայտարարել, ինչին Թրամփը հավանություն է տվել։ Թրամփը իր հերթին ասել է, որ Ուկրաինայում … Read more

Թրամփի նկարով՝ անձնագրեր. փաստաթղթերում առաջին անգամ կտպվի գործող նախագահի պատկերը

ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդել է, որ պատրաստվում է երկրի 250-ամյակի կապակցությամբ սահմանափակ քանակությամբ հատուկ անձնագրեր թողարկել. փաստաթղթերում առաջին անգամ կտպվի գործող նախագահի պատկերը։ Դոնալդ Թրամփը կդառնա առաջին ամերիկացի ղեկավարը, որի դեմքը կենդանության օրոք կհայտնվի այդ փաստաթղթում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։ Հատուկ անձնագրի գաղափարը քննարկվել է մի քանի ամիս շարունակ և հաստատվել ապրիլի … Read more

Դոնալդ Թրամփը կողմնակից է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտմանը․ Հարութ Սասունյան

Ամոթ նախագահ Դո​նալդ Թրամփին՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը կրկին ու կրկին համառորեն մերժելու համար։ Ահա թե ինչ է լինում, երբ բարոյական արժեքներից և սկզբունքներից զուրկ մարդը, որը դատապարտված հանցագործ (34 դրվագով) է, ինչպես նաև պատասխանատվության ենթակա է ճանաչվել սեռական ոտնձգության համար, ընտրվում է Միացյալ Նահանգների նախագահ։ Թրամփի ժխտումները հակասում են ԱՄՆ կառավարության ամենաբարձր մակարդակներում Հայոց ցեղասպանության … Read more

Թրամփը նախատեսում է Իրանի նկատմամբ երկարաժամկետ շրջափակում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է Իրանի նկատմամբ երկարաժամկետ շրջափակում, — գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։ «Թրամփը հանձնարարել է խորհրդականներին պատրաստվել երկարատև շրջափակման։ Նա որոշել է շարունակել ճնշումը Իրանի տնտեսության և նավթի արտահանման վրա՝ խոչընդոտելով նավերի մուտքը իրանական նավահանգիստներ և այնտեղից դուրս գալը», — նշվում է հրապարակման մեջ։  

Իրանի հարվածը Թրամփին և Զելենսկու Երևան այցի ցավոտ հետևանքները (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցն է:   Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Թրամփը կոչ է արել աշխատանքից ազատել Ջիմի Քիմելին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Disney և ABC հեռուստաընկերություններին անհապաղ աշխատանքից ազատել հեռուստահաղորդավար Ջիմի Քիմելին։ Նրա խոսքով՝ վերջինս, ԱՄՆ առաջնորդի դեմ մահափորձից առաջ, իր սքեթչում առաջին տիկին Մելանյա Թրամփին անվանել էր «ապագա այրի»։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է Truth Social սոցիալական ցանցում։ Հեռուստահաղորդավար Ջիմի Քիմելը, որին աշխատանքից հեռացնելու կոչ էր արել … Read more

Թրամփը չի ընդունի Իրանի վերջին առաջարկը. CNN

Թրամփը, ամենայն հավանականությամբ, չի ընդունի Իրանի վերջին առաջարկը հակամարտության կարգավորման վերաբերյալ, քանի որ այն «բաց է թողնում միջուկային ծրագրի հետ կապված հարցերը», հաղորդում է CNN-ը։ Ավելի վաղ Al Mayadeen-ը հայտնել էր, որ Իրանը միջնորդներին է փոխանցել եռափուլ ծրագիր, որի համաձայն պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ։

Լիբանանում Իսրայելի սադրանքով, որը խորքում Իրանի դեմ է ուղղված, պատերազմը կարող է վերսկսվել

ԱՄՆ-ի և Իրանի միջև ապրիլի վերջին նախատեսված բանակցությունները, որոնք պետք է կայանային Պակիստանի միջնորդությամբ, խափանվեցին՝ այդպես էլ չհասցնելով սկսվել։ Դիվանագիտական այս ձախողումը ևս մեկ անգամ ընդգծեց Վաշինգտոնի և Թեհրանի միջև խորը հակասությունները՝ նրանց ձգձգված հակամարտությունը տեղափոխելով նոր և էլ ավելի պայթյունավտանգ փուլ: Խաղադրույքներն ավելի բարձր են, քան երբևէ. վտանգված է ոչ միայն տարածաշրջանային անվտանգությունը, այլև … Read more

Էրդողանն իր զորակցությունն է հայտնել Թրամփին

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը հայտնում է, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։ Էրդողանը զորակցություն է հայտնել Թրամփին՝ Վաշինգտոնում Սպիտակ տանը թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հարձակման փորձի կապակցությամբ։ Էրդողանը հայտարարել է, որ տեղի ունեցածը ժողովրդավարության և մամուլի ազատության դեմ … Read more

Թրամփը կրկին հայտարարել է, որ չափազանց հիասթափված է ՆԱՏՕ-ից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «չափազանց հիասթափված է» ՆԱՏՕ-ից։ Նա ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դիտարկել դաշինքից դուրս գալու հնարավորությունը այն բանից հետո, երբ անդամ երկրներն անտեսել են Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման հետ կապված օգնություն ցուցաբերելու իր կոչը։ «Մենք ծառայել ենք նրանց երկար տարիներ՝ ծախսելով տրիլիոնավոր դոլարներ, … Read more