Մենք միշտ հաջողության հասել ենք, երբ միասին ենք աշխատել․ Սեյրան Օհանյան 

26 Հունվարի, 2026 Հայաստանի Հանրապետության այս ճգնաժամային և նաև Արցախի համար այս ողբերգական վիճակի պատասխանատուն այսօրվա իշխանություններն են իրենց կառավարման ձախողումներով։ Այս մասին Աբովյան քաղաքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Միշտ ասում են, որ խելացի մարդիկ չեն սխալվում, փորձառուները ձգտում են երբևիցե չսխալվել, բայց երբ որ մարդիկ աշխատում են, ունենում … Read more

Ընտրություններին ընդդիմության մի դաշինքով մասնակցելը այս պահին անհնար է․ Իշխան Սաղաթելյան 

26 Հունվարի, 2026 Քաղաքական դաշտում կան առաջարկներ, որ ամբողջ ընդդիմությունը պետք է մասնակցի մի դաշինքով, որը նաև տարբեր հարցումներով մարդկանց մոտ շատ լավ ընկալում է գտնում: Այս մասին Աբովյան քաղաքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Մենք այս գաղափարին ընդհանուր առմամբ դեմ չենք, բայց նաև հասկանում ենք, որ ըստ էության դա … Read more

Ո՛չ կարողանում եք միտինգ հավաքել ու մի գաղափար առաջ քաշել, ո՛չ կարողանում եք մեզ հետ բանավիճել, ո՛չ՝ ասելիք ձևակերպել. Ալեն Սիմոնյան

Հունվար 26,2026 13:48 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը Գալիք ընտրությունների մասին խոսելիս մեր ընդդիմադիր գործընկերները և իրենց լրատվամիջոցներն անընդհատ կրկնում են, թե իբր ՔՊ-ն վարկանիշ չունի ու իբր գալիք ընտրություններին պարտվելու է, այդ նույն ժամանակ ամբողջ հանրապետության տարածքով փախչում են թե՛ մեզ հետ բանավիճելուց, թե՛ իրենց եթերներում մեզ հյուրընկալելուց: Դրա փոխարեն իրենց վարորդներին ու … Read more

Ընդդիմադիր տարբեր ուժերը պետք է հուշագիր ստորագրեն, որ իրենց նպատակն իշխանափոխությունն է. քաղտեխնոլոգ

«Բոլորն էլ հասկանում են, որ այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն, այլ ավելի շատ գոյաբանական, գաղափարական նշանակություն ունեցող ընտրություններ են, նաեւ ընտրություններ, որոնց արդյունքում հասկանալի է դառնալու, թե Հայաստանը որ ուղով է գնալու եւ արդյոք գնալու է: Այս առումով թե իշխանությունը, թե ընդդիմությունը կարեւոր նշանակություն են տալիս դրան»,- Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշեց քաղտեխնոլոգ … Read more

Նախագիծը սահմանում է խոչընդոտներ, որոնք կարող են էապես թուլացնել ընտրությունների հանրային վերահսկողությունը. Հանրային դաշինք

Անընդունելի են դիտորդների սահմանափակումները․ հայտարարություն Հունվարի 23-ին Ազգային ժողովը արտահերթ նիստում ընդունել է դիտորդական առաքելությունների գործունեությունը սահմանափակող  օրենսդրական նախագիծը։ Իշխանությունների հակակշռման Հանրային դաշինքը անընդունելի է համարում դիտորդական առաքելությունների սահմանափակման՝ իշխանության վերահսկման մեխանիզմները բարդացնելու հնարները (Տե՛ս հայտարարության հավելվածում)։ Նախագիծը դիտորդական առաքելությունների գործունեությունը ոչ թե ուղղակիորեն արգելում է, այլ սահմանում է այնպիսի սուբյեկտիվ, վարչարարական և իրավական խոչընդոտներ, … Read more

Մենք ընտրում ենք «բենզին՝ պարտության դիմաց» ապրելաբանաձևը, թե՞ բռնում ենք վերականգնման ճանապարհը. Վահե Հովհաննիսյան

Ընտրություն, որից ոչ ոք չպիտի խուսափի Այս հունիսին մենք, Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ, գնալու ենք ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ընտրության։ Նախկին բոլոր տարիներին, անկախ հարաբերությունների լարվածությունից մեր ընտրությունները եղել են կենցաղային, երբեմն՝ քաղաքական, կլանային, երբեմն՝ գաղափարական, բայց դրանք երբեք չեն եղել քաղաքակրթական ջրբաժան։ Անկախության 35-րդ տարում մենք կանգնում ենք քաղաքակրթական ընտրության առջև։ Սա փաստ է, որը … Read more

Փաշինյանի որդեգրած «գծի» տեխնոլոգիական էությունն այն է, որ իրենով լցնի այն ամենն, ինչ հնարավոր է. «Փաստ»

Արդեն 24 օր է, ինչ մեկնարկել է ոչ միայն օրացուցային տարին՝ Քրիստոսի ծննդից հետո 2026 թվականը, այլև ոչ պաշտոնապես նախընտրական քարոզարշավը: Թեպետ, հանուն ճշմարտության պետք է արձանագրել, որ նախընտրական արշավը մեկնարկել էր դեռ անցյալ տարվա կեսերից: Ինքնին հասկանալի է, որ տարին նախընտրական է, եթե կուզեք՝ ընտրական, և, ըստ այդմ, քաղաքական դաշտում կատարվող իրադարձությունները, հնչող հայտարարությունները … Read more

«Բոլորին դեմ եմ» մոտեցումն ինքնին նշանակում է թելել Նիկոլ Փաշինյանի իշխանապահության կծիկը․ «Փաստ»

Գրեթե բոլոր ընտրություններից առաջ, այս անգամ՝ ևս, ակտիվանում են խոսակցությունները «բոլորին դեմ եմ» թեզի շուրջ: Ընդ որում, նշենք, որ խոսքը համանուն նախաձեռնության (կուսակցության) մասին չէ, որը գուցե և խորքում լավ նպատակներ ունի: Խոսքը բուն մտայնության, հասարակության շրջանում «բոլորին դեմ»-ի մտածելակերպի ակտիվ տարածման մասին է: Սակայն բանն այն է, որ այդպիսի մոտեցումն ինքնին նշանակում է… թելել … Read more

«Գործ ունենք հերթական արշավանքի հետ, որը կազմակերպել է բռնապետը՝ իր չակերտավոր ընտրությունը լեգիտիմացնելու փորձի շրջանակներում»․ Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը, որի օրակարգում ՔՊ-ական պատգամավորների մշակած «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծն է: Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց դիտորդական առաքելությունների գործունեությունը խստացնող նախագիծը։ «Մենք էլ ենք անակնկալի եկել, որովհետեւ ընդամենը երեկ երեկոյան ԱԺ կայքում տեղադրվեց ծանուցում այն մասին, որ խորհուրդն … Read more

Սա հերթական փորձն է ընտրակեղծիքները օրինականացնելուն միտված․ Արծվիկ Մինասյան 

23 Հունվարի, 2026 «Մենք անընդունելի ենք համարում նման վարքագիծը: Սա հերթական փորձն է ընտրական գործընթացները ամբողջությամբ իշխանության վերահսկողության տակ բերելու և ընտրակեղծիքները օրինականացնելուն միտված: Այս ամենը ընդունելի չէ, մերժելի է: Մենք նաև միջազգային ուշադրությունն ենք հրավիրում այս հարցի վերաբերյալ: Տեղական դիտորդական կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում այս հարցի վերաբերյալ: Մենք մտադիր չենք մասնակցել … Read more