Ռուսաստանն ուժեղացրել է Հայաստանի ընտրություններին միջամտելու փորձերը. Reuters

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Մոսկվան տարածում է ապատեղեկատվություն և ծրագրում է Ռուսաստանից տասնյակ հազարավոր հայերի բերել քվեարկության, գրում է Reuters-ը՝ հղում անելով արևմտյան հետախուզության մի քանի աշխատակիցների և փաստաթղթերի, որոնց հետ գործակալությունը ծանոթանալու հնարավորություն է ունեցել։ Reuters-ի զրուցակիցների տվյալներով՝ այդ գործողությունների հետևում կանգնած է Ռուսաստանի նախագահի վարչակազմի՝ 2025 թվականի վերջում ստեղծված ռազմավարական … Read more

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու հերթական դեպքերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Շիրակի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։ Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական … Read more

Դպրոցներից ու մանկապարտեզներից՝ ՔՊ-ի հավաքների՞ն․ Թաթոյանը դիմում է դատախազություն

Մարտունու համայնքապետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետը զայրացած է՝ մանկապարտեզների տնօրեններին ուղարկած ձայնային հաղորդագրությունը «Միասնության թևեր»-ի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանին է հասել: Համայնքապետարանի պաշտոնյան շատ վատ բառ կուզեր ասել. «Այդ բառը չեմ ասում, ինձ թվում է՝ արդեն հասկացաք՝ ինչ արարք եք արել: Բառը, հարգելով իմ դաստիարակությունը, չեմ կրկնում»։ Ձայնային հաղորդագրությունն Արման Թաթոյանը հրապարակել էր օրեր առաջ, … Read more

Նախորդող 10-րդ օրվա դրությամբ ընտրական ռեգիստրում ընտրողների թիվը կազմել է 2.485.232

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են՝ «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ և 10-րդ օրը, բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ նշելով նաև ըստ գտնվելու վայրի … Read more

Փաշինյանը հրաժարվում է ներողություն խնդրել Օսիպյանից. ըստ փաստաբանի՝ նրա «կալանավորումը անձնական վրեժխնդրություն է»

Վարչապետը չի պատրաստվում ներողություն խնդրել արցախցի Արթուր Օսիպյանից, ով կալանավորվել է Նիկոլ Փաշինյանին հարցեր տալուց հետո: Օսիպյանը ութերորդ օրն է բանտում հացադուլ է անում, պահանջում, որ Փաշինյանը ներողություն խնդրի իրեն «փախած» անվանելու ու արժանապատվությունը վիրավորելու համար: «Նա պիտի ներողություն խնդրի ու իր նման պսևդոէլիտայի ներկայացուցիչները: Գիտեք՝ մենք չգիտե՞նք նրա և Ղարաբաղի իշխանության կապերի մասին, թվում … Read more

Կաթողիկոսն ու որոշ ընդդիմադիրներ այսօր Սարդարապատում էին, իշխանականները Հանրապետության հրապարակում

Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր Սարդարապատի հուշահամալիրում էր, իշխանականները Հանրապետության հրապարակում` տոնական զորահանդեսի։ Գարեգին Երկրորդը, ի տարբերություն 2024-ի, այսօր անարգել հասավ Սարդարապատի հուշահամալիր։ Երկու տարի առաջ նա ստիպված էր հաղթահարել ոստիկանական պատնեշը, երբ վարչապետի հետ գրեթե միաժամանակ եկել էին ծաղիկներ խոնարհելու։ Վեհափառն այսօր անպատասխան թողեց «Ազատության» հարցերը, այդ թվում՝ իրեն կաթողիկոսական գահից հեռացնելու «Քաղաքացիական պայմանագրի» ծրագրերի … Read more

«Մեր նպատակն ընդդիմությունը փոխելն է». Արման Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցությունը, ի տարբերություն այլ ուժերի, ոչ թե իշխանափոխություն է պահանջում, այլ՝ ընդդիմափոխություն: Կուսակցությունը ձգտում է ձայն ունենալ խորհրդարանում, որպեսզի ընդդիմությունը վերադարձնի ժողովրդին:  «Հանուն Հանրապետության» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի նպատակը մեկն է՝ նոր ձևավորվող խորհրդարանում ունենալ որակյալ ընդդիմություն։ «Ընդդիմությունը վերադարձնենք ժողովրդին. ես ցուցակը գլխավորում եմ, բայց վարչապետի թեկնածու չեմ։ Մենք նպատակ ունենք … Read more

Վարչապետը մանդատ է խնդրում, որ ընդդիմախոսները «Մեղրին չհանձնեն», «300 հազար ադրբեջանցու էջն էլ չբացվի»

Քարոզարշավի 20-րդ օրը վարչապետը դարձյալ սպառնաց գլխավոր ընդդիմախոսներին նետել բանտ։ «Կալուգացի օլիգարխը պետք է դատվի ոչ միայն փողերի լվացման և դպրոցներից ու մանկապարտեզներից ու զորամասերից հոսանքի գողության, այլև Հայաստանի պետական շահերի դեմ գործելու, մասնավորապես 300 հազար ադրբեջանցիների վերադարձի գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մրցնելու փորձերի համար», – ասել է Փաշինյանը։ Երեկվանից է վրդովված Նիկոլ … Read more

Ընտրակաշառքի գործ՝ ԲՀԿ-ի դեմ. Ծառուկյանը խոսում է՝ ճնշումների մասին

Մինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր քարոզարշավով Գեղարքունիքի մարզում էր, Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց՝ Վանաձորում ԲՀԿ-ի օգտին ենթադրյալ ընտրակաշառք են բաժանել: Կոմիտեն քրեական գործ է հարուցել, կան նաև ձերբակալվածներ: Ավելի վաղ նույն հոդվածով գործեր էին հարուցվել «Բարգավաճ»-ի Շիրակի ու Տավուշի գրասենյակների դեմ: Ծառուկյանն իրավապահներին այսօր չարձագանքեց, բայց ինքն էլ իր հերթին ճնշումներից ու հետապնդումներից խոսեց, առանց … Read more

Քոչարյանը քննադատում է վաղը Երևանում անցկացվելիք զորահանդեսը

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քննադատում է վաղը Երևանում անցկացվելիք զորահանդեսը, որտեղ ցուցադրվելու է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ձեռքբերված սպառազինությունը, այդ թվում՝ Ֆրանսիայից, Հնդկաստանից: Երկրորդ նախագահն այսօր հիշել էր Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիին. «Ռուսաստանի հետ հարաբերությունները բավականաչափ փչացրած և արդեն Արևմուտքից որոշ տեխնիկա ստացած՝ զրահատեխնիկա, ինչ-որ մեքենաներ և այլն, որ չնչին էին, բայց ցույց էին … Read more