Մանդատները վերցնելու-չվերցնելու բանավեճը երկսայր սուր է ընդդիմության համար

Արցախ միության նախագահ Արտակ Բեգլարյանը գրում է․ «Ընդդիմության մանդատները վերցնելու/չվերցնելու բանավեճն ինքնին երկսայր սուր է ընդդիմության և ընդդիմադիր ընտրազանգվածի համար, քանի որ այդ ձևակերպմամբ օրակարգն անվստահության ու պառակտվածության լրացուցիչ պայմաններ է ստեղծում երկու որոշման դեպքում էլ: Իրականում սրտացավ անձանց ու խմբերի կողմից հարցադրումը պետք է լինի ընդդիմության կողմից քաղաքական օրակարգ թելադրելու կարողության ու մեխանիզմների մասին: … Read more

Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն չունեն

Իշխանության ապօրինի գործողությունները, կիրառվող անհամաչափ միջոցառումները, կարմիր գծեր չունենալն այլևս զարմանք չեն առաջացնում։ Մի օր կսադրեն և, ըստ ցանկության, մարդկանց կձերբակալեն, ըստ իրավիճակի՝ քաղաքական մրցակիցներին կմեկուսացնեն, իսկ օրենքն էլ՝ յուրովի մեկնաբանությամբ, կկիրառեն։ Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն։ Խնդիրն այն է, որ ակտիվ գործող ընդդիմադիր ուժերն իրենց մոտեցումները կառուցեն՝ … Read more

Հանրությունը պետք է տեսնի թիմեր, որոնք ոչ թե միմյանց են ոչնչացնում՝ սեփական նեղ շահի համար, այլ համախմբում են ուժերը՝ վստահելի իշխանություն ձևավորելու նպատակով

Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն Կարելի է արձանագրել, որ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում արված մշակումները և ծրագրային կարևորագույն դրույթները ակտիվորեն սկսել են օգտագործել այլ քաղաքական ուժեր, նրանց ներկայացուցիչները։ Այսպիսով՝ դրանք լայնորեն մտնում են  հանրային կյանք։ 1.Երաշխավորված խաղաղության կոնցեպտը, կարծես թե դառնում է առողջ ուժերի միասնական թեզ։ 2.Ներքին համերաշխության գաղափարը նույնպես դառնում է առողջ, պատասխանատու … Read more