Բռնի տեղահանության անպատժելիությունը վտանգում է միջազգային կարգի հիմքերը. Ֆրանսիայի ԱԺ-ում կայացել է խորհրդաժողով՝ արցախահայության իրավունքների պաշտպանության համար

Արցախի էթնիկ զտումից և արցախահայության հայրենազրկումից 2 տարի անց, ս/թ սեպտեմբերի 18-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացավ խորհրդաժողով՝ պատգամավոր և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Էմանուել Մանդոնի նախաձեռնությամբ։ Միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի և Եվրախորհրդարանի պատգամավորներ, դիվանագետներ, փորձագետներ, համալսարանականներ, մտավորականներ, լրագրողներ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների բարձր ներկայացուցիչներ, որոնք վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը գործնական աջակցություն ցուցաբերելու Արցախի … Read more

Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի կունենա խորհրդաժողով «Արցախ․ էթնիկ զտումից երկու տարի անց» թեմայով

2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում գործեց Արցախի Հանրապետության վրա՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները, ինչի հետևանքով եղան բազմաթիվ զոհեր։ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը և այլ բնակավայրեր ենթարկվեցին ռմբակոծման։ Տասը ամիս տևած ամբողջական շրջափակման ավարտից հետո ադրբեջանական զինված ուժերը բռնակցեցին Լեռնային Ղարաբաղը, ինչը հանգեցրեց արցախահայերի բռնի տեղահանման և էթնիկ զտման։ Այս մասին հաղորդագրություն է … Read more