
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Էգեյան ծովում ու Արևելյան Միջերկրականում ընթանում է «Mavi Vatan-2026» (Կապույտ հայրենիք) զորավարժությունը։ Այն մեկնարկել է ապրիլի 3-ին և կավարտվի 9-ին։ Զորավարժություններին մասնակցում են Թուրքայի ռազմածովային, ռազմաօդային ու ցամաքային ուժերի հրամանատարությունները և Ափամերձ պահպանության հրամանատարության անձնակազմը։ Ներգրավված է ընդհանուր առմամբ 120 նավ և 50 ինքնաթիռ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Իրականցվում են ծովում լողացող ականների հայտնաբերում և վնասազերծում, խաղաղ բնակիչների տարհանում, ինչպես նաև սուզանավերով պաշտպանության վարժանքներ։