Զինծառայողները վազում էին, երբ «ԳԱԶ-53»-ը վրաերթի է ենթարկել նրանց․ համայնքապետ

Զինվորները վազելուց են եղել: Դեպքից մի 5-10 րոպե հետո ես հասել եմ, չես կարա պատկերացնես ճանապարհի մեջտեղով, թե եզրով են վազել: Այս մասին Ազատությանը պատմել է Վահան համայնքի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը:

«Ինքը եղել է սթափ: Պայմանագրային զինծառայող է, 3 անչափահաս երեխ ունի, 4-րդն էլ՝ կինը հղի է: Լացում էր, իրեն կոտորում էր, ծանր վիճակում էր», -նշել է Արշակ Մկրտչյանը:

«Գազ-53» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վահան համայնքից է:

Հիշեցնենք, որ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել զինծառայողների, մեկը մաhացել է:

Leave a Comment