«Վեոլիա ջրի» որոշման մասով դիմում եմ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով․ Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

«Վեոլիա ջրի» որոշման մասով դիմում եմ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով (դիմումը ավելի ուշ կտեղադրեմ): Ով միանում է` գրեք մեկնաբանություններում  Վեոլիա ջուրը ինձ ուղղված պատասխանում ասել է, որ իրենց «ֆանտաստիկ» ջանքերի շնորհիվ կրճատվել է չհաշվառված ջրի քանակը: Ո՞ւր է այդ ջուրը: Իրականում դա միֆ է: Զուտ բանաձևն են փոխել։  5 տարի տեխնիկական աուդիտ չեն … Read more

Սա խայտառակություն որակելը մեղմ կլինի․ Գառնիկ Դանիելյանը ջրամատակարարման նոր ժամանակացույցի մասին

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը գիշերային ժամերին ջրից կզրկվեն Հանրապետության գրեթե բոլոր շրջանների բնակիչները։  Երևանի բոլոր համայնքներում, մեծամասամբ, 24:00-ից 7։00-ն կդադարեցվի ջրամատակարարումը։ Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է որոշվել, որ մայրաքաղաքի այսինչ թաղամասում շուրջօրյա գրաֆիկը պետք է թողնել անփոփոխ, իսկ մյուսներում դարձնել 17-ժամյա։  Հատկանշական է նաև, որ ինչպես մայրաքաղաքի որոշ … Read more

Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխությունը նպատակ ունի նաև կանխել գիշերային ժամերին ջրի կորուստները․ «Վեոլիա Ջուր»

Այս օրերին մամուլում «Վեոլիա Ջուր» ընկերության հրապարակած 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցի հետ կապված հաղորդագրություններին և հարցումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ.-ի նոյեմբերի 30-ի N378-Ն որոշմամբ սահմանված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների» 134 –րդ կետի պահանջի համաձայն՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր պաշտոնական կայքում (veolia.am) հրապարակում … Read more

Երևանի մի շարք հասցեներում մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ

Երևանի մի շարք հասցեներում մայիսի 1-ից կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ: Այս մասին հայտնում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն։ Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը ջուրը կմատակարարվի ամեն օր՝ ժամը 07:00-ից մինչև 24:00-ն։ Սահմանափակումները կվերաբերեն մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջանների մի շարք հասցեներին: Հունվարի 1-ից մայիսի 1-ը և սեպտեմբերի 16-ից հունվարի … Read more

Երևանը վերածվել է քարուքանդ քաղաքի. Տիգրան Աբրահամյան • Tribune.am

Մի երկու օր առաջ ռադիոյով քաղաքապետարանի խորհրդակցությունից հատվածներ էի լսում։ Եթե դա լսեր դրսից եկած, մեր երկրից անտեղյակ մարդ, կմտածեր, թե նոր-նոր ընտրված քաղաքապետ է՝ նոր է ծանոթանում աշխատանքին ու խնդիրներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Քննարկումը սարսափելի որակի ու բովանդակության էր՝ արհեստական բնույթի «նկատողություններ» տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին … Read more

Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է – Live News

Երևանի N 143 «մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը ձերբակալվել է:Հակակոռուպցիոն կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ նրան մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու պատճառով։ Հիշեցնենք, որ օրեր առաջ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել հաստատությունում, դժգոհելով Դանիելյանին պաշտոնին վերանշանակելու համար: Ծնողները մտահոգություն էին հայտնում, … Read more

Ձվածեղ անող բլոգեր Արմեն Ալեքսանյանի տնային կալանքը վերացվեց – Live News

18 արդարների գործով մեղադրյալ Արմեն Ալեքսանյանը, որը սոցցանցի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանին նմանակելով ձվածեղ էր արել, այսօր դատարանի որոշմամբ ազատվել է տնային կալանքից։ Մեղադրող դատախազը միջնորդել էր 3 ամսով երկարացնել նրա կալանքը։ Պաշտպանը հայտնել է, որ Ալեքսանյանը սրտի խնդիր ունի։ Նրա խնամքին են 3 անչափահաս երեխաներ, հիվանդ հայրը, մայրը, կինը և տնային կալանքի ու կալանքի միջև գրեթե տարբերություն չկա։ Նրա խոսքով, մինչ կալանավորվելը Ա. Ալեքսանյանը տաքսի է վարել, արդեն 8 ամիս զրկված է այդ հնարավորությունից։ «Պատվարժան դատարան, կարծում … Read more

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով – Live News

Բագրատ Սրբազանի ու աջակիցների գործով մեղադրյալ Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։ Նա ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի վարորդն է։ Վերջինս ևս անցնում է 18 արդարների գործով։ Հիշեցնենք, որ դատարանը, հաշվի առնելով երկու անչափահաս երեխաների առկայությունը, որոշել է կալանքը փոխարինել տնային կալանքով, բացակայելու արգելքով և 1 մլն 500 հազար դրամ գրավով։

Կարմիր գծերի թանկացումը․ հարված վարորդի գրպանի՞ն, թե՞ չհաշվարկված բեռ քաղաքային բյուջեի համար. Հետք

2024-2025 թվականներին Երևանի վճարովի ավտոկայանատեղիները՝ «կարմիր գծերը», քաղաքային բյուջեն հարստացրել են ավելի քան 3.8 մլրդ դրամով։ 2022-2023 թթ․ համեմատ այս գումարը ավելի քան կրկնակի շատ է։ 2024 թվականի հունվարի 1-ից Երևանի վճարովի ավտոկայանատեղիներում կայանման վճարները թանկացան։ Քաղաքը բաժանվեց «Ա» և «Բ» գոտիների։ Կենտրոնի «Ա» գոտում կարմիր գծերով առանձնացված կայանատեղիների տարեկան վճարը 12 հազարից դարձավ 160 հազար դրամ, իսկ Արաբկիրի «Բ» գոտին կապույտով գծանշվեց՝ 24 հազար տարեկան վճարով։ Քաղաքային իշխանությունը դրույքաչափերի այս փոփոխությունը հիմնավորեց մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափելու ծրագրով։ Այս հիմնավորումը, սակայն, համոզիչ չթվաց ո՛չ Երևանի բնակիչներին, ո՛չ էլ Վարչական դատարանին։ Թեև դատարանը երկու գործով նշված դրույթներն անվավեր է ճանաչել, սակայն որոշումներն օրինական ուժի մեջ չեն մտել, քանի որ Երևանի ավագանին բողոքարկել է։ 2026-ի համար ևս դրույքաչափերը չեն փոփոխվել, վարորդները շարունակում են կայանման համար բարձր գին վճարել: 2024 թվականին ավտոկայանատեղիներում կայանելու համար վճարված ընդհանուր գումարը կազմել է 2 միլիարդ 18 միլիոն 640 հազար դրամ, որի 37%-ը՝ 752.8 միլիոն դրամը, վճարվել է տարեկան կայանման համար։ Ավելի պարզ ասած՝ 3711 վարորդ 160 հազար դրամ վճարել է «Ա» գոտում 1 տարի կայանելու համար, 6627 … Read more

Մեկ քաղաքացի մահացել է, երեքի վիճակը ծայրահեղ ծանր է, երեքինը` ծանր․ ԱՆ-ը Աջափնյակի կրակոցների մասին

Այսօր Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած դեպքի հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: Երեքի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր: 1 քաղաքացի մահացել է: Առողջական վիճակի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: