«Ի դեպ»․ Երևանը չի դիմանում անձրևներին, արևին, ձյանը ու անգամ՝ ձնհալին

Ի դեպ, Երևանում ձնհալից հետո շարունակվում է այսպես ասած ճգնաժամն ու քաոսը, այս անգամ առաջացած փոսերի, քայքայված ասֆալտի և դրա արդյունքում պարբերաբար կրկնվող ավտովթարների տեսքով։ Սոցցանցերում բազմաթիվ են քաղաքացիների հրապարակումներն ու բողոքները այս թեմայի շուրջ։ Ավան, Ջրվեժ, Արաբկիր, Աջափնյակ, Նորք Մարաշ, ամբողջ Երևանում այս իշխանության պարծանք դարձած ասֆալտը փլվում է ժողովրդի աչքի առաջ։ Այն ասֆալտը, … Read more

Ստամբուլ–Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է 2015-ից հետախուզվող անձ

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 2-ի գիշերը՝ ժամը 4-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել Գյումրիի բնակիչ 33-ամյա մի երիտասարդ: Նա 2015 թ․սեպտեմբերի 13-ից հետախուզվում էր անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած … Read more

«Սա է ձեր կատարած աշխատանքը, որի արդյունքում փոշիացել են միլիարդավոր դրամներ. Հ1-ի Պետրոսը պետք է լսի սա». ավագանի

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «2025թ-ի ասֆալտապատումը եղել է անորակ, նաև որի հետևանքով ամբողջ Երևանի ճանապարհները քանդուքարափ վիճակում են։ Սա է ձեր կատարած աշխատանքը, որի արդյունքում փոշիացել են միլիարդավոր դրամներ։Հ1-ի Պետրոսը պետք է լսի սա»:

Տիգրան Ավինյանը 3,3 է ստացել, Կենտրոն եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարները՝ 3,8. GALLUP International Association-ի հարցումները

Երեւան քաղաքի ընդհանուր արտաքին տեսքը, ըստ «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ անցկացրած հետազոտության, 32,4 %-ը լիովին դրական է գնահատել, 41,9%-ը՝ ավելի շուտ դրական, 14,1%-ը ավելի շուտ բացասական եւ 10,8%-ը՝ ընդհանրապես բացասական: Քաղաքապետարանի կողմից կազմակերպված Երեւան քաղաքի ամանորյա զարդարումը 53,2%-ը շատ լավ է գնահատել, իսկ 32,4 %-ը լավ: Screenshot Տիգրան Ավինյանի … Read more

39,8%-ը Երեւանի փոփոխությունները վերջին մեկ տարվա ընթացքում գնահատել է բացասական, 48,5%-ը՝ դրական

Երեւան քաղաքի փոփոխությունները վերջին մեկ տարվա ընթացքում, ըստ «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ անցկացրած հետազոտության, 2025 թվականին ընդհանրապես բացասական է գնահատել 19%-ը, ավել շուտ բացասական՝ 20,8%-ը, , 35,4%-ը, սակայն, ավելի շուտ դրական է գնահատել այդ փոփոխությունները, իսկ 14,1%-ը՝ լիովին դրական: 26,9 %-ը օդի աղտոտվածությունը եւ բնապահպանական խնդիրներն է համարել որպես … Read more

Այրվում է անձեռոցիկի արտադրամասի պահեստը․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ

Հունվարի 29-ին, ժամը 14։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասի պահեստում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման … Read more

ՌԴ դեսպանը Երևանում ծաղիկներ է խոնարհել «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշակոթողին

Հայրենական մեծ պատերազմի ամենաողբերգական և հերոսական էջերից մեկի՝ Լենինգրադի շրջափակման ամբողջական ավարտի օրը երևանցիները և Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշակոթողին, հայտնում է Sputnik Արմենիա-ն։ Հիշատակի արարողությանը մասնակցել են նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աշխատակիցները՝ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ: Այսօր՝ օրվա ընթացքում, տեղի կունենան նաև հիշատակի միջոցառումներ, որոնք կազմակերպվել են «Հաղթանակ … Read more

Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի են ունեցել ՃՏՊ-ներ․ բախվել է ընդհանուր 15 տրանսպորտային միջոց

27 Հունվարի, 2026 Հունվարի 27-ին, ժամը 11։10-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-55-րդ կմ-երի հատվածում տեղի են ունեցել … Read more

Երևանում մառախուղը կպահպանվի – Live News

Հունվարի 26-ի ցերեկը, 27-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Հունվարի 27-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Երևանում հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ին սպասվում է մառախուղ։Հանրապետության տարածքում հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց … Read more

Երևանում մենքենան բախվել է էլեկտրասյանը․ երեք տուժած կա

24 Հունվարի, 2026 Այսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Մ.-ն իր վարած «Subaru» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցի սկզբնամասում՝ կամրջի տակ գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Երքաղույս» ՓԲԸ-ին պատկանող էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդ Սարգիս … Read more