Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով – Live News

Բագրատ Սրբազանի ու աջակիցների գործով մեղադրյալ Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։ Նա ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի վարորդն է։ Վերջինս ևս անցնում է 18 արդարների գործով։ Հիշեցնենք, որ դատարանը, հաշվի առնելով երկու անչափահաս երեխաների առկայությունը, որոշել է կալանքը փոխարինել տնային կալանքով, բացակայելու արգելքով և 1 մլն 500 հազար դրամ գրավով։

Կարմիր գծերի թանկացումը․ հարված վարորդի գրպանի՞ն, թե՞ չհաշվարկված բեռ քաղաքային բյուջեի համար. Հետք

2024-2025 թվականներին Երևանի վճարովի ավտոկայանատեղիները՝ «կարմիր գծերը», քաղաքային բյուջեն հարստացրել են ավելի քան 3.8 մլրդ դրամով։ 2022-2023 թթ․ համեմատ այս գումարը ավելի քան կրկնակի շատ է։ 2024 թվականի հունվարի 1-ից Երևանի վճարովի ավտոկայանատեղիներում կայանման վճարները թանկացան։ Քաղաքը բաժանվեց «Ա» և «Բ» գոտիների։ Կենտրոնի «Ա» գոտում կարմիր գծերով առանձնացված կայանատեղիների տարեկան վճարը 12 հազարից դարձավ 160 հազար դրամ, իսկ Արաբկիրի «Բ» գոտին կապույտով գծանշվեց՝ 24 հազար տարեկան վճարով։ Քաղաքային իշխանությունը դրույքաչափերի այս փոփոխությունը հիմնավորեց մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափելու ծրագրով։ Այս հիմնավորումը, սակայն, համոզիչ չթվաց ո՛չ Երևանի բնակիչներին, ո՛չ էլ Վարչական դատարանին։ Թեև դատարանը երկու գործով նշված դրույթներն անվավեր է ճանաչել, սակայն որոշումներն օրինական ուժի մեջ չեն մտել, քանի որ Երևանի ավագանին բողոքարկել է։ 2026-ի համար ևս դրույքաչափերը չեն փոփոխվել, վարորդները շարունակում են կայանման համար բարձր գին վճարել: 2024 թվականին ավտոկայանատեղիներում կայանելու համար վճարված ընդհանուր գումարը կազմել է 2 միլիարդ 18 միլիոն 640 հազար դրամ, որի 37%-ը՝ 752.8 միլիոն դրամը, վճարվել է տարեկան կայանման համար։ Ավելի պարզ ասած՝ 3711 վարորդ 160 հազար դրամ վճարել է «Ա» գոտում 1 տարի կայանելու համար, 6627 … Read more

Մեկ քաղաքացի մահացել է, երեքի վիճակը ծայրահեղ ծանր է, երեքինը` ծանր․ ԱՆ-ը Աջափնյակի կրակոցների մասին

Այսօր Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած դեպքի հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: Երեքի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր: 1 քաղաքացի մահացել է: Առողջական վիճակի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Երևանի երեք վարչական շրջաններում կրկին փոշու պարունակությունը գերազանցել է

18 Փետրվարի, 2026 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 10-16-ը (2026թ․)։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,Շենգավիթում` փետրվարի 11-ին և 15-16-ը,Արաբկիրում՝ փետրվարի 14-ին,Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Մարտի 11-ից Ստամբուլ-Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքներ կիրականացվեն ամեն օր

11 Փետրվարի, 2026 «Turkish Airlines» ավիաընկերությունը ս.թ. մարտի 11-ից գործարկելու է չվերթեր դեպի Ստամբուլ, Թուրքիա: «Զվարթնոց»–ից  հայտնում են, որ Ստամբուլ — Երևան — Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10, հունիսի 15-ից՝ շաբաթական 14 չվերթի:

Վաղ առավոտից բոլոր վարչական շրջաններում իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտնում է. «Մայրաքաղաքի բնակիչների անվտանգ տեղաշարժն ապահովելու համար վաղ առավոտից կազմակերպության աշխատակիցները բոլոր վարչական շրջաններում իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ»։

Երևանի ավագանու նիստում օրակարգի 20 հարցից միայն մեկն էր զեկուցվող

«Ինչո՞ւ է օրակարգի 20 հարցից ընդամենը մեկը զեկուցվող», – հարցնում են Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներն ու դժգոհում՝ այդ մեկ հարցն էլ 250 էջ է, հինգ օրում ինչպե՞ս ուսումնասիրեն: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհ ընդդիմադիրներին կոչ արեց չբացակայել հանձնաժողովների նիստերից, ասաց՝ այնտեղ են այս հարցերը քննարկվում, հետո բերվում քվեարկության: Պնդեց, թե ընդդիմադիրների ժամանակն են խնայում, որ, օրինակ, … Read more

ԱՄՆ փոխնախագահի ինքնաթիռի առջև Երևանում փռվել է ապշեցուցիչ հայկական գորգ. The Guardian

Փետրվարի 9-ին բրիտանական The Guardian թերթի թղթակիցը գնահատել է Երևանի օդանավակայանում ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի ինքնաթիռի առջև փռված հայկական գորգը։ «Ի դեպ, թույլ տվեք ձեր ուշադրությունը հրավիրել այս զարմանահրաշ գորգի վրա, որը գցել էին Ջեյ Դի Վենսի համար՝ Երևանի օդանավակայան ժամանելուն պես։ Վախենում եմ, որ ամբողջ պատմությունը չգիտեմ (եթե գիտեք, տեղյակ պահեք), բայց… պարզապես նայեք սրան», – … Read more

Բաքվում դատապարտվածների ճակատագիրն ինչ պետք է լինի, նրանց դատեցին որպես Ադրբեջանի անջատողականներ (տեսանյութ)

Քենիայի Հանրապետության փոխոստիկանապետ, «Քոչարի» կուսակցության նախագահ Արտակ Սարգսյան Ամբողջական հարցազրույցը դիտեք այստեղ։  

Մեր ապաշրջափակումը պետք է լինի հարևան մերձկասպյան կեղծ պետության լուծարումից հետո (տեսանյութ)

Քենիայի Հանրապետության փոխոստիկանապետ, «Քոչարի» կուսակցության նախագահ՝ Արտակ Սարգսյան Ամբողջական հարցազրույցը դիտեք այստեղ։