ԱՄՆ փոխնախագահի ինքնաթիռի առջև Երևանում փռվել է ապշեցուցիչ հայկական գորգ. The Guardian

Փետրվարի 9-ին բրիտանական The Guardian թերթի թղթակիցը գնահատել է Երևանի օդանավակայանում ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի ինքնաթիռի առջև փռված հայկական գորգը։

«Ի դեպ, թույլ տվեք ձեր ուշադրությունը հրավիրել այս զարմանահրաշ գորգի վրա, որը գցել էին Ջեյ Դի Վենսի համար՝ Երևանի օդանավակայան ժամանելուն պես։

Վախենում եմ, որ ամբողջ պատմությունը չգիտեմ (եթե գիտեք, տեղյակ պահեք), բայց… պարզապես նայեք սրան», – գրել է բրիտանացի լրագրող Յակուբ Կրուպան The Guardian-ի համար։

Հիշեցնենք, որ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով Հայաստանում է։

Leave a Comment