Փաշինյանը Բրյուսել է մեկնում (տեսանյութ) – Live News

Վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի Թագավորությունում՝ Բրյուսելում: Վարչապետը կմասնակցի «Համաշխարհային դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովին: Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ:

Ինչպե՞ս դառնալ երիտասարդամետ քաղաք․ Բելգիայի Թագավորության Գենտ քաղաքի փորձը

Տեղեկացրել ենք, որ հունիսի 9-14-ը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման ու  առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում հայկական 13 հոգուց բաղկացած պատվիրակությունը գտնվում էր Բելգիայի Թագավորությունում՝ ուսումնասիրելու եվրոպական այս երկրի երիտասարդական քաղաքականությունը, համայնքային երիտասարդական ծառայությունների առանձնահատկությունները։ Պատվիրակության կազմում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, երիտասարդական … Read more

«Բելգիականը լավագույն օրինակն է, թե ինչպես է պետությունը երկխոսում երիտասարդի հետ». հայկական պատվիրակության այցն ու տպավորությունները

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից hունիսի 9-14-ը «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում երիտասարդական քաղաքականությունը, համայնքային երիտասարդական ծառայությունների առանձնահատկությունները ուսումնասիրելու նպատակով ուսումնական այցով Բելգիայի Թագավորություն էր մեկնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, երիտասարդական ոլորտի նորաստեղծ ՀԿ-ների ներկայացուցիչներից ու փորձագետներից բաղկացած 13 հոգանոց պատվիրակություն։ Հայաստանյան պատվիրակությունը հյուրընկալվեց տարբեր … Read more