«Ազատություն քաղբանտարկյալ Արամ Քոչարյանին». Վաղարշապատում շենքերի պատերին փակցվել են «Հայրենիք» կուսակցության անդամի նկարները

Հունվար 20,2026 14:40 «Ազգային ճակատ». Վաղարշապատի տարբեր հատվածներում շենքերի պատերին փակցվել են «Հայրենիք» կուսակցության պատասխանատու, քաղբանտարկյալ Արամ Քոչարյանի նկարները։ Հիշեցնենք, որ Արամ Քոչարյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 29-ի գիշերը, իսկ դեկտեմբերի 30-ին մեկ ամսով կալանավորվեց։ Դրանից ժամեր անց էլ նույն գործի շրջանակում երկու ամսով կալանավորվել էր «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ … Read more

Շտապօգնություն, վիճաբանություն Զարուհի Փոստանջյանի հետ․ Վարդան Ղուկասյանին դատարանից տեղափոխեցին հիվանդանոց

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դատավարության ընթացքում մեղադրող կողմը բավական մանրամասն ներկայացրեց հետազոտման ենթակա ապացույցները։ Մեղադրող կողմը ներկայացրեց դատարանի կողմից Վարդան Ղուկասյանի, Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի, գործարար Սևակ Գոցյանի բջջային հեռախոսներով հաղորդակցության վերահսկողության թույլտվության, նրանց նկատմամբ իրականացված ներքին ու արտաքին դիտումների, օպերատիվ–հետախուզական միջոցառումներ կատարելու արձանագրություններ։ Նա նշեց, որ կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում … Read more

«Ձեզ կիսատ եմ տեսնում, կիսատ լսում, դոշերս ցավում են, սիրուն էլ չէ, կանգնեմ, ասեմ, ողբ անեմ, իրոք էդպես է»․ Վարդան Ղուկասյանի դատական նիստը շարունակվեց

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, այսպես ասած, կաշառքի գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ այդ գործով անցնում է նաև Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, գործարար Սևակ Գոմցյանը։ Չնայած մինչ այդ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը վատացել էր, և նրա համար շտապօգնություն էր եկել, այդուհանդերձ դատը շարունակվեց։ Դատավորը նշեց, որ նրա առողջական վիճակը չի … Read more

Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Նորավան-Կապան, Ոսկեպար-Ջուջևան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

Հունվարի 19-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Նորավան-Կապան, Ոսկեպար-Ջուջևան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։Սարավան-«Զանգեր» և Հարժիս-Շինուհայր ավտոճանապարհներին բուք է։Բաղրամյանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, … Read more

Չկա խնդիր, որ չկարողանանք լուծել ինքներս մեր ուժերով․ Արման Թաթոյան

Հունվար 18,2026 23:10 Ոչ թե խոստումներ, այլ ներկայություն ու հանձնառություն։ Չկա խնդիր, որ չկարողանանք լուծել ինքներս մեր ուժերով: Հաճելի էր կիրակին անցկացնել Գավառում: Մեր նորաբաց գրասենյակի հասցեն է՝ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Ազատության փողոց 19 շենք, թիվ 2/1։ Արման ԹԱԹՈՅԱՆ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից … Read more

Շիրակի մարզպետի՝ աղմկոտ միջադեպերի մեջ հայտնված խորհրդականը պաշտոնազրկվել է

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խորհրդական Գոռ Սարոյանը, որը վերջերս հայտնվել էր մի աղմկոտ պատմության մեջ․ ոստիկանության Կումայրի բաժնի շենքի առանձին մասնաճյուղում տեղակայված պարեկային ծառայությունում ոչ սթափ վիճակում ծեծի էր ենթարկել պարեկային ծառայության աշխատակիցներից մեկին, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրա անուն-ազգանունն արդեն իսկ հանվել է Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից․ մարզպետն ունի երեք խորհրդականներ, երկուսի անունը-ազգանունները կան, … Read more

Այնթապի նախկին համայնքապետին վերագրվում է պաշտոնական լիազորությունների չարաշահում

Aravot.am-ի տեղեկություններով, 2010-2021թթ. Այնթապ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կարեն Սարգսյանին վերագրվում է պաշտոնական լիազորությունների չարաշահում: Այս տարեսկզբին քրեական վարույթ է նախաձեռնվել հնարավոր չարաշահումների դեպքով: Նախաքննական մարմնին հասած տվյալների համաձայն՝ Կարեն Սարգսյանն այլ անձանց օգտին ցանկալի արդյունքի հասնելու նպատակով, իր իշխանական և ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերին օգտագործելով՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վերաբերյալ պաշտոնական շրջանառության … Read more

Ի՞նչ է կատարվում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում․ զինծառայողներից մեկի մոտից թմրամիջոց է հայտնաբերվել

Գյումրիում ռուսական ռազմաբազայի 25-ամյա զինծառայողը ձերբակալվել է թելեգրամյան ալիքով «կրիստալ» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու համար Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի աշխատակիցներն այս քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներից մեկի, 25-ամյա՝ Վ․Գ․-ի մոտ թմրամիջոց են հայտնաբերել։ Երիտասարդ զինծառայողը բնակվում է ռազմաբազայի զորանոցում։ Ոստիկանները, օպերատիվ տեղեկություններ ձեռք բերելով, զինծառայողին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու պահելու կասկածանքով ձերբակալել … Read more

«Ես երբեք ծառերի հատման մասին տեղեկատվություն չեմ ստացել»․ Փաշինյանը ձեւացնում է, թե տեղյակ չէ, որ ադրբեջանցիները հատում են Շիկահողի արգելոցի անտառները

Այսօր «Առավոտ»-ը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ ինչո՞ւ են ինքն ու իր թիմակիցները պարբերաբար կրկնում, թե իբր ՀՀ ենթակայության տակ կան «ադրբեջանական տարածքներ», բայց ոչ մի հայտարարություն չեն արել այն մասին, որ ադրբեջանցիները, 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով ներխուժելով ՀՀ տարածք՝ Շիկահողի պետական արգելոցի ծառերն են հատում։ «Ես երբեք ծառերի հատման մասին տեղեկատվություն չեմ ստացել, եւ … Read more

«Ալեքսանդրա Կրիլովա» օգտատերը առաջարկել է բիզնես ծրագրում ներդրում կատարել եւ թալանել է մեղրեցի տղամարդուն

Aravot.am-ի տեղեկություններով, Մեղրիի բնակիչներից մեկը դիմել է ոստիկանության Մեղրիի բաժին՝ նշելով, որ 2025թ․ նոյեմբերի սկզբներին «Ֆեյսբուք»-ով ծանոթացել է «Ալեքսանդրա Կրիլովա» անվամբ օգտատիրոջ հետ, որից հետո շարունակել են շփվել «Տելեգրամ» հավելվածով՝ հեռախոսազանգերով ու նամակագրությամբ։ «Ալեքսանդրա Կրիլովա» օգտատերը մեղրեցի տղամարդուն առաջարկել է բիզնես ծրագրում 3000 ԱՄՆ դոլարի ներդրում կատարել, որից հետո ամսական կստանա 1500 ԱՄՆ դոլար եկամուտ։ … Read more