Իհարկե, գնացել էինք հաղթանակի համար, քանի որ մեր կամքը, մեր պայքարը շատ ուժեղ է: Այս մասին օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշեց WBՕ վարկածով Եվրոպայի չեմպիոն Յուրի Սաքունցը։
«Հաղթանակը նվիրում եմ իմ ազգին։ Իմ բոլոր հաղթանակերն եմ նվիրում իմ ազգին: Սա քայլ է, որ մենք դառնանք ավելի միասնական: Սա քայլ է, որով մենք ցույց ենք տալիս մեր միասնականությունը, հաղթանակներ մեզ ավելի շատ են պետք»,- ասաց նա՝ շեշտելով նաև, որ սա առաջին դեպքն է, երբ Հայաստան ներկայացնող մարզիկը WBO վարկածով Եվրոպայի չեմպիոն է դառնում:
Մանրամասն՝ տեսանյութում։