Բնությունը որպես արվեստանոց․ Վլադիմիր Սիմոնյանի գույների ճանապարհը

Արվեստագետի ներաշխարհը ծնվում է այն պահին, երբ նրա սիրտը բաց է աշխարհի հանդեպ․ բաց է լսելու բնության անհաղթահարելի լռությունը, տեսնելու գույների գաղտնի շփոթը, զգալու լույսի ու ստվերի անսպառ խաղը։ Երբ այդ ամենը արձագանքում է հոգու խորքում և մաս առ մաս, երանգ առ երանգ կենդանանում է կտավի վրա՝ դառնալով նոր շունչ ու նոր իմաստ, այնտեղ էլ … Read more

Փաստաբանի իմպերատիվ հանձնառություն. ինստիտուտի Մեծ Բրիտանիայի փորձը և Հայաստանում դրա ներդրման հեռանկարները

Փաստաբանի իմպերատիվ հանձնառությունը (solicitor’s undertaking) Մեծ Բրիտանիայի ընդհանուր իրավունքի (common law) համակարգի հիմնարար ինստիտուտներից է, որը հանդիսանում է պաշտոնական և իրավականորեն պարտադիր խոստում՝ տրվող փաստաբանի կողմից իր մասնագիտական գործունեության շրջանակներում։ Այն լայնորեն կիրառվում է անշարժ գույքի գործարքներում, դատավարական գործընթացներում և առևտրային հարաբերություններում՝ ապահովելով բարձր վստահելիություն և արագություն։ «Ֆիդելիթի Քոնսալթինգ» փաստաբանական ընկերության կառավարող գործընկեր Արմեն Մելքումյանը … Read more

Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևան քաղաքի Թատերական փողոց թիվ 18/2 հասցեում գտնվող՝ 12 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքի դադարեցման պահանջով։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 24-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով դադարեցվել է … Read more

Փաստաբանի աշխատանքը միայն իրավաբանական գիտելիք չէ, այլ նաև մարդկային պատասխանատվություն․ Էրիկ Ալեքսանյան

«Հայաստանյան իրավաբանական ընկերությունները» Հատուկ նախագծի շրջանակներում Iravaban.net-ի զրուցակիցը «Ալեքսանյան լոու» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրեն, փաստաբան Էրիկ Ալեքսանյանն է։ Խոսել ենք ընկերության համար կարևոր սկզբունքներից, հատուկ հնչեղություն ունեցող գործերի վարման դժվարություններին և ոչ միայն։ -Պարոն Ալեքսանյան, պատմեք Ալեքսանյան Լոուֆիրմ փաստաբանական ընկերության մասին, երբ է այն հիմնադրվել, հատկապես ի՞նչ գործերով է զբաղվում։ -Շնորհակալ եմ հարցի համար, ֆորմալ իմաստով … Read more

Վնասի չհատուցումը այլևս ՊՎԱ մերժման պատճառ չի լինի․ պարզաբանում է փաստաբանը

ՀՀ արդարադատության նախարարությունը E-draft միասնական հարթակում հրապարակել է ՀՀ քրեական և քրեակատարողական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու նախագծեր՝ վերաբերելով պատժից պայմանական վաղաժամկետ ազատման (ՊՎԱ) համակարգին։ Նախագծի հիմնավորումը ցույց է տալիս, որ դատական պրակտիկայում հաճախ ՊՎԱ միջնորդությունները մերժվում են բացառապես այն պատճառով, որ դատապարտյալը չի հատուցել տուժողին պատճառված վնասը, նույնիսկ երբ նա օբյեկտիվորեն չի կարող դա անել՝ պայմանավորված … Read more

Հոգեբուժական հաստատություններում արտագնա դատական նիստեր կանցկացվեն․ պարզաբանում է փաստաբանը

E-draft.am հարթակում հանրային քննարկման է դրված ՀՀ արդարադատության նախարարության կողմից պատրաստված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է հոգեբուժական կազմակերպություններում արտագնա դատական նիստեր անցկացնելու հնարավորություն՝ ապահովելու համար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց պատշաճ մասնակցությունը իրենց վերաբերյալ իրականացվող վարույթներին։ Նախագիծը նաև սահմանում է քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի … Read more

Յուրաքանչյուր գործ դառնում է մեր կյանքի մի մասնիկը, և հեռանալով աշխատավայրից, մենք երբևէ դրանից չենք կտրվում․ Աբգար Պողոսյան

«Հայաստանյան իրավաբանական ընկերությունները» Հատուկ նախագծի շրջանակներում Iravaban.net-ի զրուցակիցը «Պողոսյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրեն, փաստաբան Աբգար Պողոսյանն է։ Նա պատմել է գրասենյակի որդեգրած քաղաքականության, փաստաբանի գործունեության, տարիների ընթացքում ձևավորված վստահության մասին: -Պարոն Պողոսյան, խնդրում եմ պատմեք «Պողոսյան և գործընկերներ» իրավաբանական ընկերության մասին, հիմնականում ի՞նչ ոլորտով եք մասնագիտացված և ի՞նչ գործեր եք վարում։ Շուրջ հինգ տարի … Read more

Երկխոսություն գույների հետ․ Հայդուկ Սմբատյանի «Պատուհաններ» ցուցահանդեսը

Փետրվարի 11-28-ը Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունենում հայ գեղանկարիչ Հայդուկ Սմբատյանի «Պատուհաններ» խորագրով ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից յուրաքանչյուրը յուրահատուկ պատուհան է, որը բացվում է դեպի նկարչի ընկալած իրականություն՝ հնարավորություն տալով դիտողին հաղորդակցվել արվեստագետի մտքերի ու զգացողությունների հետ։ Նկարչի համար ոգեշնչման գլխավոր աղբյուրը հենց կյանքն է՝ իր շարունակական ընթացքով, փոփոխություններով ու բազմաշերտ իրականությամբ, որի անբաժանելի մասն … Read more

Իսպանիայի միգրացիոն քաղաքականությունը այսօր․ հեռավար աշխատանք, բիզնես և իրավական նրբություններ

Վերջին տարիներին միգրացիոն քաղաքականությունը Իսպանիայում մի շարք իրավաբանական փոփոխությունների է ենթարկվել, որոնք ուղղված են ինչպես միգրանտների ինտեգրման մեխանիզմների կատարելագործմանը, այնպես էլ ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությանը։ Օրենսդրական նոր մոտեցումները մեծապես արտացոլվել են աշխատանքի շուկա մուտքի պարզեցման, ապօրինի միգրացիայի դեմ պայքարի և հումանիտար պաշտպանության տրամադրման կանոնների հստակեցման մեջ։ Այս փոփոխությունները մի կողմից բարելավել են որոշ կարգավիճակների ձեռքբերման … Read more

Դատախազությունում ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության նախկին պետ Վլադիմիր Թամրազյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է սկսվել

Էլեկտրոնային ծանուցումների հարթակից Iravaban.net-ը տեղեկանում է, որ Պետական եկամուտների կոմիտեի Արևմտյան մաքսատուն-վարչության նախկին պետ Վլադիմիր Թամրազյանն ու ընտանիքի անդամները 2026թ. փետրվարի 25-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: 2023 թվականի մարտի 13-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում  սկսվել է Վլադիմիր Ֆելիքսի Թամրազյանին պատկանող գույքի … Read more