Փաստաբանի իմպերատիվ հանձնառությունը (solicitor’s undertaking) Մեծ Բրիտանիայի ընդհանուր իրավունքի (common law) համակարգի հիմնարար ինստիտուտներից է, որը հանդիսանում է պաշտոնական և իրավականորեն պարտադիր խոստում՝ տրվող փաստաբանի կողմից իր մասնագիտական գործունեության շրջանակներում։ Այն լայնորեն կիրառվում է անշարժ գույքի գործարքներում, դատավարական գործընթացներում և առևտրային հարաբերություններում՝ ապահովելով բարձր վստահելիություն և արագություն։ «Ֆիդելիթի Քոնսալթինգ» փաստաբանական ընկերության կառավարող գործընկեր Արմեն Մելքումյանը ներկայումս ուսումնասիրում է Մեծ Բրիտանիայի փորձը և նպատակ ունի այս փորձը ներդնել Հայաստանի իրավական համակարգում։
Մանրամասները տեսանյութում