ՀՀ արդարադատության նախարարությունը E-draft միասնական հարթակում հրապարակել է ՀՀ քրեական և քրեակատարողական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու նախագծեր՝ վերաբերելով պատժից պայմանական վաղաժամկետ ազատման (ՊՎԱ) համակարգին։ Նախագծի հիմնավորումը ցույց է տալիս, որ դատական պրակտիկայում հաճախ ՊՎԱ միջնորդությունները մերժվում են բացառապես այն պատճառով, որ դատապարտյալը չի հատուցել տուժողին պատճառված վնասը, նույնիսկ երբ նա օբյեկտիվորեն չի կարող դա անել՝ պայմանավորված քրեակատարողական հիմնարկներում աշխատանքային սահմանափակ հնարավորություններով։ Այս թեմայի շուրջ Iravaban.net-ը զրուցելու է «ԱՏՈՎՄՅԱՆ» իրավաբանական և խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն, փաստաբան Մարատ Ատովմյանի հետ։