Հոգեբուժական հաստատություններում արտագնա դատական նիստեր կանցկացվեն․ պարզաբանում է փաստաբանը

E-draft.am հարթակում հանրային քննարկման է դրված ՀՀ արդարադատության նախարարության կողմից պատրաստված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է հոգեբուժական կազմակերպություններում արտագնա դատական նիստեր անցկացնելու հնարավորություն՝ ապահովելու համար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց պատշաճ մասնակցությունը իրենց վերաբերյալ իրականացվող վարույթներին։ Նախագիծը նաև սահմանում է քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու սեղմ ժամկետներ։ Այս կարևոր փոփոխությունների մասին Iravaban.net-ը զրուցել է «Կոնտրա ընկերությունների խումբ» ընկերության հիմնադիր տնօրեն, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հետ։

Leave a Comment