Իրավունքների պաշտպանության մակարդակը շատ ցածր եմ գնահատում, վերջին տարիներին իրավունքների պաշտպանությունը նահանջ է ապրել․ Հարություն Հարությունյան

Իրավաբանական ընկերության հաջողությունը կախված է ոչ միայն փաստաբանների պրոֆեսիոնալիզմից, այլև մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ հետևողական սկզբունքային դիրքորոշումից։ Iravaban.net-ը «Հայաստանյան իրավաբանական ընկերությունները» շարքի շրջանակներում զրուցել է «Իրավաբանական խորհրդատվական խումբ» փաստաբանական ընկերության տնօրեն, Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի ոչ դատավոր անդամ, փաստաբան Հարություն Հարությունյանի հետ։ – Պարոն Հարությունյան, խնդրում եմ պատմեք «Իրավաբանական խորհրդատվական խումբ» փաստաբանական … Read more

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի իրավիճակի և ջանքերի վերաբերյալ. հայտարարություն

Հայաստանի Կոռուպցիայի ընկալման (ԿԸ) համաթվի ցուցանիշը 2025 թվականին կազմել է 46 միավոր, որը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է մեկ միավորով։ Համաշխարհային դասակարգման աղյուսակում՝ 182 երկրների շարքում      Հայաստանը զբաղեցնում է 65-րդ տեղը։ ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի  N 1871-Լ որոշմամբ հաստատված  2023-2026թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության 1-ին հավելվածով,  2023-2026 թթ. ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում … Read more

ԲԴԽ-ն հրապարակեց Դավիթ Հարությունյանի վերաբերյալ որոշումը

2026 թվականի մարտի 12-ին Բարձրագույն դատական խորհուրդը հապարակեց Դավիթ Հարությունյանի վերաբերյալ Խորհրդի որոշումը։ Iravaban.net-ի փոխանցմամբ նիստին ներկա էր  արդարության նախարարի ներկայացուցիչը։ Բարձրագույն դատական խորհուրդը քննության առնելով Դավիթ Հարությունյանի վերաբերյալ գործող արդարության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի կողմից ներկայացված միջնորդությունը որոշեց վերանայման արդյունքում կայացնել նոր որոշում, Արդարության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի՝ Երևան քաղաքի Առաջին … Read more

ԲԴԽ–Փաստաբանների պալատ փոխադարձ հայտարարություններ․ կողմերի դիրքորոշումները

Փետրվարի 20-ին Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն էր տարածել փաստաբանական համայնքի  հորդորելով զերծ մնալ դատավորների մասին արատավորող տեղեկություններ և վիրավորանք պարունակող հրապարակումներից: Հայտարարությանը ի պատասխան Փաստաբանների պալատը փետրվարի 23-ին հայտարարություն տարածեց, որով Փաստաբանական պալատի խորհուրդը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ հայտարարությունը: Անձամբ արձագանքեց նաև Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը ։ Iravaban.net-ը հայտարարության վերաբերյալ երկու կողմերին … Read more

Ինքնակամ կառույցների հաշվառում և օրինականացում. ի՞նչ պետք է իմանան քաղաքացիները

Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման գործընթացը շարունակում է մնալ հազարավոր քաղաքացիների համար կարևոր հարց։ Պետությունը հերթական անգամ երկարաձգել է հաշվառման և օրինականացման ժամկետները՝ հնարավորություն տալով կարգավորել չլուծված իրավական խնդիրները։ Ի՞նչ նպատակ է հետապնդում այս փոփոխությունը, ինչպե՞ս է իրականացվելու հաշվառման գործընթացը, և ինչ հետևանքներ կարող են լինել, եթե քաղաքացին չհասցնի օրինականացնել իր կառույցը մինչև նոր վերջնաժամկետը։ Այս … Read more

ՀԱՊՀ նախկին ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը պարգևատրվել է ՀԱՊՀ բարձրագույն պարգևով՝ շքանշանով

Մարտի 4-ին ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքի ճեմասրահում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված երկարամյա ռեկտոր, պրոֆեսոր, ՄԱՏՈՒԿ-ի տնօրեն Ոստանիկ Զավենի Մարուխյանի 80-ամյա հոբելյանին։ Միջոցառմանը մասնակցեցին համալսարանի ղեկավար կազմը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, նախկին ուսանողներն ու գործընկերները, ովքեր ողջունեցին և բարձր գնահատեցին պրոֆեսոր Մարուխյանի տարիների վաստակը՝ կրթության, գիտության և կառավարման ոլորտներում։ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը Ոստանիկ Մարուխյանին հանձնեց ՀԱՊՀ … Read more

Կոռուպցիայի դեմ պայքարը իրական և շարունակական է, քաղաքացիների վստահությունը պետության և օրենքի նկատմամբ աճում է․Արմեն Ասատրյան

Հակակոռուպցիոն կրթության շրջանակում 2026 թվականի մարտի 2-ին Կոմիտե են այցելել Շիրակի մարզի մի շարք դպրոցների աշակերտներ, որի նպատակն էր վերջինների շրջանակում խրախուսել հակակոռուպցիոն մտածելակերպը և նպաստել պատասխանատու հասարակական արժեքների ձևավորմանը։ Արմեն Ասատրյանը խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և օրինապահ վարքագծի կարևորության մասին՝ ընդգծելով, որ կոռուպցիայի կանխարգելումն ու դրա դեմ պայքարը պետք … Read more

Բնությունը որպես արվեստանոց․ Վլադիմիր Սիմոնյանի գույների ճանապարհը

Արվեստագետի ներաշխարհը ծնվում է այն պահին, երբ նրա սիրտը բաց է աշխարհի հանդեպ․ բաց է լսելու բնության անհաղթահարելի լռությունը, տեսնելու գույների գաղտնի շփոթը, զգալու լույսի ու ստվերի անսպառ խաղը։ Երբ այդ ամենը արձագանքում է հոգու խորքում և մաս առ մաս, երանգ առ երանգ կենդանանում է կտավի վրա՝ դառնալով նոր շունչ ու նոր իմաստ, այնտեղ էլ … Read more

Փաստաբանի իմպերատիվ հանձնառություն. ինստիտուտի Մեծ Բրիտանիայի փորձը և Հայաստանում դրա ներդրման հեռանկարները

Փաստաբանի իմպերատիվ հանձնառությունը (solicitor’s undertaking) Մեծ Բրիտանիայի ընդհանուր իրավունքի (common law) համակարգի հիմնարար ինստիտուտներից է, որը հանդիսանում է պաշտոնական և իրավականորեն պարտադիր խոստում՝ տրվող փաստաբանի կողմից իր մասնագիտական գործունեության շրջանակներում։ Այն լայնորեն կիրառվում է անշարժ գույքի գործարքներում, դատավարական գործընթացներում և առևտրային հարաբերություններում՝ ապահովելով բարձր վստահելիություն և արագություն։ «Ֆիդելիթի Քոնսալթինգ» փաստաբանական ընկերության կառավարող գործընկեր Արմեն Մելքումյանը … Read more

Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևան քաղաքի Թատերական փողոց թիվ 18/2 հասցեում գտնվող՝ 12 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքի դադարեցման պահանջով։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 24-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով դադարեցվել է … Read more