Հակակոռուպցիոն կրթության շրջանակում 2026 թվականի մարտի 2-ին Կոմիտե են այցելել Շիրակի մարզի մի շարք դպրոցների աշակերտներ, որի նպատակն էր վերջինների շրջանակում խրախուսել հակակոռուպցիոն մտածելակերպը և նպաստել պատասխանատու հասարակական արժեքների ձևավորմանը։
Արմեն Ասատրյանը խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և օրինապահ վարքագծի կարևորության մասին՝ ընդգծելով, որ կոռուպցիայի կանխարգելումն ու դրա դեմ պայքարը պետք է սկսվի հենց կրթական միջավայրից
Ասատրյանի դիտարկմամբ՝ երբ հանրության համար ակնհայտ է դառնում, որ կոռուպցիայի դեմ պայքարը իրական և շարունակական է, քաղաքացիների վստահությունը պետության և օրենքի նկատմամբ աճում է։ Այդ վստահությունն, ըստ նրա, հակակոռուպցիոն համակարգի ամրապնդման առանցքային պայմաններից է։
Նախագահի տեղակալն անդրադարձել է 2025թ ընթացքում իրականացված աշխատանքներին՝ ներկայացնելով արձանագրված արդյունքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև դրանց ամփոփման հիման վրա Կոմիտեի նախագահի կողմից սահմանված առաջիկա առաջնահերթությունները, որոնց շարքում առանձնահատուկ կարևորություն է տրվել հակակոռուպցիոն կրթությանը՝ որպես համակարգային և երկարաժամկետ ազդեցություն ունեցող ուղղություն։