Զելենսկին շանտաժի է ենթարկում Բուդապեշտին. Օրբան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շանտաժի է ենթարկում Բուդապեշտին, որպեսզի ստիպի նրան աջակցել Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա ընդգծել է, որ Հունգարիան պարտավորություն չունի քվեարկելու Ուկրաինայի անդամակցության օգտին, քանի որ այդ հարցը միաձայն լուծվում է ԵՄ բոլոր երկրների կողմից: Հունգարիայի վարչապետի խոսքով՝ հունգարացիներն արդեն դեմ են արտահայտվել հանրաքվեին: