«Դադարեցնել քաղաքացիական կառույցների դեմ հարձակումները, մերժել վախի և լռեցման քաղաքականությունը». «Հանուն Հանրապետության» կուսակցությունը դատապարտում է Դանիել Իոանիսյանի նկատմամբ ծավալված կազմակերպված հարձակումները
Խստորեն դատապարտում ենք Հայաստանի քաղաքացիական հասարակության կարևոր դերակատարների՝ մասնավորապես «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության և նրա հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանի նկատմամբ ծավալված կազմակերպված հարձակումները։ Քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարական պետության հիմքն է, հանրային վերահսկողության և իշխանությունների հաշվետվողականության երաշխավորը։ Այն քաղաքական մրցակցության կամ գաղափարական համակրանքի խնդիր չէ․ դա պետականության և ժողովրդավարության առողջության չափանիշն է։ Մենք կարող … Read more