Մայիսի 28-ը երիտասարդների համար․ տոն, պատմություն, թե՞ պատասխանատվություն. «Դպրություն»

Մայիսի 28-ը մեր պատմության ամենանշանակալի օրերից է․ այն խորհրդանշում է պետականության վերածնունդը, անկախության կամքը և ժողովրդի միասնական պայքարը։ Եվ շատ հաճախ պատմական օրերը տարբեր իմաստներ են ստանում տարբեր սերունդների համար։ Պատմության նկատմամբ վերաբերմունքը հաճախ ձևավորվում է հենց կրթական միջավայրում։ Արդյո՞ք այսօր այդ թեման բավականաչափ ուշադրության է արժանանում և ինչպիսի՞ն է Մայիսի 28-ի ընկալումը երիտասարդների շրջանում։ … Read more

Ինտեգրված էսսեի քննություն 9-րդ դասարանում․ ինչպե՞ս պատրրաստվել և ի՞նչ հաշվի առնել քննությունից առաջ․ «Դպրություն»

Ինտեգրված էսսեն ԿԶՆԱԿ-ի կողմից դիտարկվում է որպես ժամանակակից կրթական չափորոշիչներին համապատասխանող ուսուցման և գնահատման արդյունավետ ձև, որն ուղղված է սովորողների կարողունակությունների զարգացմանը։ Այն կարևորում է ոչ միայն առանձին առարկայական գիտելիքների յուրացումը, այլև տարբեր բնագավառներից ստացված գիտելիքների համադրումը, վերլուծական և քննադատական մտածողության զարգացումը, ինչպես նաև սովորողի ինքնուրույն դիրքորոշման ձևավորումը։ ԿԶՆԱԿ-ը ինտեգրված մոտեցումը գնահատում է որպես կրթության … Read more

«Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում»․ մագիստրոասական ծրագիր ապագայի թվային առաջնորդների համար. «Դպրություն»

Թվային փոխակերպումները նոր պահանջներ են ձևավորում աշխատաշուկայում, և այսօր առավել մրցունակ են այն մասնագետները, ովքեր միաժամանակ տիրապետում են թե՛ տեխնոլոգիական, թե՛ կառավարչական հմտությունների։ Այս տարի լրանում է «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» մագիստրոսական ծրագրի գործարկման հինգերորդ տարին։ Ծրագիրը գործարկվել է 2020-2021 ուսումնական տարվանից՝ Հայաստանի օպերատորների միության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ — ASUE)-ի համատեղ նախաձեռնությամբ։ Այս … Read more

Ինտեգրված էսսեի ներդրում․ փորձնական փուլից դեպի նոր գնահատման համակարգ․ «Դպրություն»

Ինտեգրված էսսեի ներդրումը կրթական համակարգում արդեն ընթացող գործընթաց է, և այն աստիճանաբար ձևավորվում է որպես քննական գնահատման նոր ու կարևոր բաղադրիչ։ Փորձնական քննություններն էլ նպատակ ունեն գնահատելու ոչ միայն սովորողների գիտելիքը, այլև վերլուծական մտածողությունը, ինքնուրույն դատողություններ ձևակերպելու և տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունը համադրելու կարողությունը։ Սա ժամանակակից կրթության պահանջն է։ Ինտեգրված էսսեն փոխում է դասավանդման և … Read more

Ուսուցիչ-առաջնորդներ․ համայնքային փոփոխություններ կրթության միջոցով․ «Դպրություն»  

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի ուսուցիչների առաջնորդության ծրագիրը դիտարկվում է որպես կրթության և առաջնորդության զարգացման ամենաազդեցիկ նախաձեռնություններից մեկը։Այն առանձնանում է նրանով, որ մասնակիցները ոչ միայն դասավանդում են մարզային դպրոցներում, այլև դառնում են համայնքային փոփոխությունների նախաձեռնողներ՝ աշխատելով կրթական հավասարության և տեղական զարգացման ուղղությամբ։ Ծրագրի կարևոր բաղադրիչներից է Առաջնորդության շաբաթը, որը սովորաբար կազմակերպվում է ինտենսիվ վերապատրաստումների, թիմային աշխատանքի, ինքնաճանաչման … Read more

Նոր կրթություն, նոր մտածողություն․ԱԲ ծրագրի առաջին շրջանավարտները Հայաստանում. «Դպրություն»

Արհեստական բանականությունը փոխում է աշխարհը, և կարևոր է, որ կրթությունը նույնպես համընթաց քայլի այդ փոփոխություններին։ Հայաստանում առաջին անգամ դպրոցականները ավարտել են արհեստական բանականության ուղղությամբ ուսումնառությունը՝ դառնալով այս ոլորտում կրթություն ստացած առաջին աշակերտական սերունդը։ Դեռևս 2023-ից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը համատեղ ներդնում են ԱԲ կրթությունը հանրակրթական համակարգում՝ թույլ տալով աշակերտներին … Read more

Անգլերեն կրթություն, միջազգային դիպլոմ․ IB Diploma ծրագիրը՝ «Օհանյան» կրթահամալիրում. «Դպրություն»

ՀՀ Կառավարության որոշմամբ «Օհանյան» կրթահամալիրը պաշտոնապես ստացավ թույլտվություն ավագ դպրոցում միջազգային բակալավրիատի ծրագիրն (IB DP) ամբողջությամբ իրականացնելու անգլերենով՝ համալրելով Հայաստանում գործող միջազգային դպրոցների շարքը։  Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա (IBDP)» ծրագիրը միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագիր է, որը նախատեսված է 16-19 տարեկան սովորողների համար: Այն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում՝ Միջազգային բակալավրիատի կազմակերպության (IBO) կողմից հավատարմագրված կրթական հաստատություններում: Սա ոչ … Read more

Ո՞վ է ձևավորում կրթության վաղվա օրը․ ուսանողների տեսլականը. «Դպրություն»

Կրթության կառավարումը բազմաշերտ և պատասխանատու ոլորտ է, որը պահանջում է նորարարական մտածողություն, ճկունություն և շարունակական զարգացում։ Այն պահանջում է ոչ միայն տեսական գիտելիք, այլև պատասխանատվության բարձր զգացում և առաջնորդության հմտություններ։ Իսկ առաջնորդությունը կրթության կառավարման առանցքային բաղադրիչներից է։ Այն ներառում է թիմի կառավարում, ռազմավարական մտածողություն և փոփոխությունների իրականացում։ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի կրթության կառավարման … Read more

Ինչպե՞ս է Հայաստանը վերակառուցում գիտության և բարձրագույն կրթության համակարգը. «Դպրություն»

Գիտությունը ժամանակակից պետությունների զարգացման առանցքային շարժիչ ուժերից է, և Հայաստանում այն աստիճանաբար ստանում է ավելի համակարգված և նպատակային աջակցություն։ Գիտության կոմիտեն այս գործընթացում առանցքային կառույց է՝ պատասխանատու լինելով գիտական քաղաքականության մշակման, ֆինանսավորման բաշխման և գիտական համակարգի զարգացման համար։ «Ոլորտում նախատեսվում են մի շարք կարևոր փոփոխություններ, որոնց մասին մեր գործընկերներն ու հայրենակիցները գիտեն։ Դրանք կառուցվածքային փոփոխություններն … Read more

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման կենտրոնը՝ UNESCO-UNEVOC գլոբալ ցանցում․ ի՞նչ է փոխվելու․ «Դպրություն»

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ) դարձել է միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության Տեխնիկական և մասնագիտական կրթության և ուսուցման միջազգային կենտրոնի (UNESCO-UNEVOC) գլոբալ ցանցի անդամ։ ՄԿՈՒԶԱԿ-ի անդամակցությունը ցանցին ենթադրում է նոր հնարավորություններ ՄԿՈՒ ոլորտում միջազգային համագործակցության համար: Հայաստանից ավելի վաղ ցանցի անդամ է դարձել Գլոբալ զարգացման հիմնադրամը: Ի՞նչ է սա նշանակում … Read more