Ինտեգրված էսսեի ներդրում․ փորձնական փուլից դեպի նոր գնահատման համակարգ․ «Դպրություն»

Ինտեգրված էսսեի ներդրումը կրթական համակարգում արդեն ընթացող գործընթաց է, և այն աստիճանաբար ձևավորվում է որպես քննական գնահատման նոր ու կարևոր բաղադրիչ։

Փորձնական քննություններն էլ նպատակ ունեն գնահատելու ոչ միայն սովորողների գիտելիքը, այլև վերլուծական մտածողությունը, ինքնուրույն դատողություններ ձևակերպելու և տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունը համադրելու կարողությունը։ Սա ժամանակակից կրթության պահանջն է։

Ինտեգրված էսսեն փոխում է դասավանդման և գնահատման մշակույթը՝ դարձնելով այն ավելի մոտ ժամանակակից կրթական պահանջներին և երկարաժամկետ զարգացումների տրամաբանությանը։

Փորձնական քննություններն այս գործընթացի կարևոր փուլն են, քանի որ դրանք հնարավորություն են տալիս նախապես գնահատել նոր ձևաչափի արդյունավետությունը և բացահայտել հնարավոր դժվարությունները՝ մինչև այն ամբողջությամբ կիրառելը։ Դրանց միջոցով պարզ է դառնում, թե որքանո՞վ են աշակերտները պատրաստ անցնելու ինտեգրված էսսեի ձևաչափին, ինչպե՞ս են նրանք հաղթահարում ժամանակի, կառուցվածքի և վերլուծական մտածողության հետ կապված պահանջները։

Միևնույն ժամանակ փորձնական փուլը կարևոր հետադարձ կապ է տալիս նաև ուսուցիչների և կազմակերպիչների համար․ այն թույլ է տալիս վերանայել մեթոդական մոտեցումները, հստակեցնել գնահատման չափանիշները և կատարել անհրաժեշտ ճշգրտումներ։ Այս առումով փորձնական քննությունները ոչ միայն ստուգում են պատրաստվածության մակարդակը, այլև ծառայում են որպես բարելավման գործիք՝ ապահովելով ավելի սահուն անցում նոր քննական համակարգին։

«Դպրության» տաղավարում ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ, մ․ գ․ թ․ Գայանե Մկրտչյանն է։

Leave a Comment