Անգլերեն կրթություն, միջազգային դիպլոմ․ IB Diploma ծրագիրը՝ «Օհանյան» կրթահամալիրում. «Դպրություն»

ՀՀ Կառավարության որոշմամբ «Օհանյան» կրթահամալիրը պաշտոնապես ստացավ թույլտվություն ավագ դպրոցում միջազգային բակալավրիատի ծրագիրն (IB DP) ամբողջությամբ իրականացնելու անգլերենով՝ համալրելով Հայաստանում գործող միջազգային դպրոցների շարքը։ 

Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա (IBDP)» ծրագիրը միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագիր է, որը նախատեսված է 16-19 տարեկան սովորողների համար: Այն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում՝ Միջազգային բակալավրիատի կազմակերպության (IBO) կողմից հավատարմագրված կրթական հաստատություններում: Սա ոչ միայն նոր հնարավորություն է հայ աշակերտների համար, այլ նաև կարևոր քայլ՝ Հայաստանը միջազգային կրթական քարտեզում առավել տեսանելի դարձնելու ուղղությամբ։

2026-2027 ուսումնական տարվանից «Օհանյան» կրթահամալիրը 11-12-րդ դասարաններում կիրականացնի «Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա (IBDP)» ծրագիրը անգլերենով՝ 3 տարի ժամկետով։ «Օհանյան» կրթահամալիրում միջազգային բակալավրիատի ծրագրի ներդրումը կարևոր քայլ է դեպի կրթության միջազգայնացում և նոր որակ։ Այն ոչ միայն ապահովում է բարձր մակարդակի կրթություն, այլ նաև ստեղծում է լայն հնարավորություններ հայ աշակերտների համար՝ շարունակելու ուսումը աշխարհի առաջատար համալսարաններում։

Ինչպիսի՞ չափանիշների պետք է համապատասխաներ դպրոցը՝ այս թույլտվությունը ստանալու համար։ Ի՞նչ նոր հնարավորություններ են բացվում աշակերտների առջև միջազգային բակալավրիատի ծրագրի շնորհիվ։

«Դպրության» տաղավարում են «Օհանյան» կրթահամալիրի տնօրեն Սոնա Միսկարյանը, Միջազգային բակալավրիատի համակարգող Ինեսսա Ուդումյանը և «Օհանյան» կրթահամալիրի աշակերտուհի Կարինե Օհանյանը։

Leave a Comment