«Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում»․ մագիստրոասական ծրագիր ապագայի թվային առաջնորդների համար. «Դպրություն»

Թվային փոխակերպումները նոր պահանջներ են ձևավորում աշխատաշուկայում, և այսօր առավել մրցունակ են այն մասնագետները, ովքեր միաժամանակ տիրապետում են թե՛ տեխնոլոգիական, թե՛ կառավարչական հմտությունների։

Այս տարի լրանում է «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» մագիստրոսական ծրագրի գործարկման հինգերորդ տարին։ Ծրագիրը գործարկվել է 2020-2021 ուսումնական տարվանից՝ Հայաստանի օպերատորների միության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ — ASUE)-ի համատեղ նախաձեռնությամբ։

Այս տարիների ընթացքում մագիստրոսական ծրագիրը տվել է 80 շրջանավարտ, որոնցից շատերն այսօր աշխատում են ՏՀՏ և բիզնես ոլորտներում՝ ստանձնելով ղեկավար պաշտոններ։ Ծրագիրն առանձնանում է իր գործնական ուղղվածությամբ և բովանդակությամբ․ ուսանողները, համագործակցելով ոլորտի փորձառու մասնագետների հետ, զարգացնում են ռազմավարական մտածողություն, տվյալների արդյունավետ օգտագործման և թվային նախագծերի կառավարման հմտություններ։ 

Ինչպե՞ս են թվային լուծումները փոխում կազմակերպությունների աշխատանքը, ինչո՞ւ են այսօր առավել պահանջված այն մասնագետները, ովքեր միաժամանակ տիրապետում են թե՛ տեխնոլոգիաներին, թե՛ բիզնես կառավարմանը, և ինչպիսի՞ հնարավորություններ է ստեղծում «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագիրը։

«Դպրության» տաղավարում են Հայաստանի օպերատորների միության տնօրեն, մագիստրոսական ծրագրի ղեկավար, դասախոս Քրիստինե Գյոնջյանը, ՀՊՏՀ Տեղեկատվական համակարգերի  և տեղեկատվական տեխնոլոգիաների բիզնեսի ամբիոնի վարիչ, տ․ գ․ թ․, դոցենտ Արմեն Ղազարյանը և «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Կատյա Կիրակոսյանը։

Leave a Comment