
Կրթության կառավարումը բազմաշերտ և պատասխանատու ոլորտ է, որը պահանջում է նորարարական մտածողություն, ճկունություն և շարունակական զարգացում։ Այն պահանջում է ոչ միայն տեսական գիտելիք, այլև պատասխանատվության բարձր զգացում և առաջնորդության հմտություններ։ Իսկ առաջնորդությունը կրթության կառավարման առանցքային բաղադրիչներից է։ Այն ներառում է թիմի կառավարում, ռազմավարական մտածողություն և փոփոխությունների իրականացում։
Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի կրթության կառավարման մագիստրոսները ոչ միայն գիտելիք են ձեռք բերում, այլև ձևավորում են իրենց տեսլականը՝ դառնալու այն առաջնորդները, որոնք կարող են փոխել կրթական միջավայրը դեպի ավելի արդյունավետ և ներառական համակարգ։
Իսկ ի՞նչ մարտահրավերների են բախվում ապագա կրթության ղեկավարները, ի՞նչ գիտելիք և հմտություններ են ձեռք բերում, և ինչպե՞ս են պատկերացնում կրթության ապագան Հայաստանում և դրանից դուրս։

«Դպրության» տաղավարում այս հարցերին են պատասխանում ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Կրթության կառավարում» մագիստրոսական ծրագրի ուսանողներ Աննա Մնացականյանը, Զեմֆիրա Քալաշյանը և Լիլիթ Էվաջյանը։