Մայիսի 28-ը երիտասարդների համար․ տոն, պատմություն, թե՞ պատասխանատվություն. «Դպրություն»

Մայիսի 28-ը մեր պատմության ամենանշանակալի օրերից է․ այն խորհրդանշում է պետականության վերածնունդը, անկախության կամքը և ժողովրդի միասնական պայքարը։

Եվ շատ հաճախ պատմական օրերը տարբեր իմաստներ են ստանում տարբեր սերունդների համար։ Պատմության նկատմամբ վերաբերմունքը հաճախ ձևավորվում է հենց կրթական միջավայրում։

Արդյո՞ք այսօր այդ թեման բավականաչափ ուշադրության է արժանանում և ինչպիսի՞ն է Մայիսի 28-ի ընկալումը երիտասարդների շրջանում։ Քննարկում պատմության ֆակուլտետների ուսանողների հետ։ 

Մայիսի 28-ը երիտասարդների համար շարունակում է մնալ ազգային հպարտության և պետականության կարևոր խորհրդանիշ։ Միևնույն ժամանակ, ուսանողները կարևորում են պատմության ավելի խորքային և ժամանակակից ներկայացումը կրթական համակարգում, որպեսզի նոր սերունդն ավելի լավ հասկանա անցյալի նշանակությունը ներկայում։

«Դպրության» տաղավարում են ԵՊՀ պատմության ֆակուլտետի կովկասագիտության բաժնի  ուսանողներ Լիլյա Ասոյանը, Ալյոնա Դանիելյանը և ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության  ֆակուլտետի պատմության բաժնի ուսանողներ Ֆելիքս Բախչինյանը, Դավիթ Առաքելյանը։

Leave a Comment