Մեզ միանգամայն անհրաժեշտ է Գրենլանդիան. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Atlantic պարբերականին տված հեռախոսային հարցազրույցում «ոչ այնքան քողարկված» սպառնալիք է հնչեցրել Վենեսուելայի նոր առաջնորդ Դելսի Ռոդրիգեսի հասցեին՝ հայտարարելով, որ «եթե նա ճիշտ չվարվի, շատ բարձր գին կվճարի՝ թերևս ավելի բարձր, քան Մադուրոն»։ Նա նկատի է ունեցել Նիկոլաս Մադուրոյին, որն այժմ գտնվում է Նյու Յորքի բանտախցում։ ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ … Read more

Որ Մադուրոն դաժան, ոչ օրինակարգ բռնապետ է, չի փոխում փաստը, որ այս գործողությունը ե՛ւ ապօրինի էր, ե՛ւ անմիտ․ Քամալա Հարիս

«Ամերիկացի ժողովուրդը չի ցանկանում սա, եւ նրանք հոգնել են խաբվելուց»։ Անդրադառնալով շաբաթ օրը Վենեսուելա ԱՄՆ ներխուժմանը՝ X-ում այս մասին գրել է ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2024 թվականի նախագահական ընտրության ժամանակ Դոնալդ Թրամփի մրցակից Քամալա Հարիսը։ «Վենեսուելայում Դոնալդ Թրամփի գործողությունները Ամերիկան ավելի անվտանգ, հզոր կամ մատչելի չեն դարձնում։ Որ Մադուրոն դաժան, ոչ օրինակարգ բռնապետ է, չի փոխում … Read more

Ամեն ռազմական գործողություն չէ, որ պատերազմ է․ ինչպե՞ս են ԱՄՆ նախագահները շրջանցում Կոնգրեսից թույլատվություն ստանալու կարգը

Կոնգրեսի Ներկայացուցիչների տան դեմոկրատական անդամ Նենսի Փելոսիի կարծիքով՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով Վենեսուելա ԱՄՆ ներխուժումն ու նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանազրկումը անտեսում են երկրի օրենսդրությունը։ «Վենեսուելայում աթոռակալում է ոչ-օրինակարգ ռեժիմ, բայց վարչախումբը Ամերիկայի ազգային անվտանգության հրատապ սպառնալիքների մասին փաստեր չի ներկայացրել՝ հիմնավորելու համար ԱՄՆ ռազմական ուժի կիրառումը», – գրել է Փելոսին։   Թշնամական գործողություններ պետք է … Read more

«Եթե չգիտեիք, հիմա գիտեք»․ Սպիտակ տան տեսահոլովակը՝ Մադուրոյի գերեվարման առթիվ

Սպիտակ տունը, հավատարիմ արտասովոր բովանդակությամբ հրապարակումներ պատրաստելու սովորությանը, սոցիալական հարթակներում տարածել է «Եթե չգիտեիք, հիմա գիտեք» վերտառությամբ եւ The Notorious B.I.G-ի Hypnotize ռեփ երգի ուղեկցությամբ տեսահոլովակ, որտեղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասում է՝ «Արի՛, տա՛ր ինձ։ Այստեղ՝ Միրաֆլորեսում, կսպասեմ քեզ։ Երկար սպասել չտա՛ս, վախկո՛տ»։   Այնուհետեւ, հատված է տեղադրված շաբաթ կեսօրին Ֆլորիդայում նախագահ Դոնալդ Թրամփի … Read more

Վենեսուելայի միակ նախագահը Նիկոլաս Մադուրոն է, որը իր կնոջ հետ միասին պետք է ազատ արձակվի. Դելսի Ռոդրիգես

Նյու Յորքում 16:30-ն էր, երբ «Ստյուարտ» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Boeing 757 մակնիշի ԱՄՆ կառավարությանը պատկանող ինքնաթիռ, որը կանգ առավ ղեկուղու հատվածում։ Մի շարք ամերիկյան եւ արտասահմանյան լրատվամիջոցներ թույլտվություն էին ստացել նկարահանումներ անցկացնել Նյու Յորքում գտնվող «Ստյուարտ» օդանավակայանում, որը նաեւ ռազմաբազա է։ Վայրէջքից հետո ինքնաթիռին մոտեցվեց նստեցման եւ իջեցման աստիճանը, որից հետո բացվեց ինքնաթիռի դուռը։ … Read more

Վենեսուելական իշխանությունը կպայքարի, մինչդեռ սփյուռքում ուրախ են

«Ահաբեկչական հարձակում՝ մեր ժողովրդի դեմ, մեր հայրենիքի դեմ, մեր էլեկտրական ցանցերի դեմ, Բոլիվարյան հեղափոխության դեմ»։ Այս խոսքերով է Վենեսուելայի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբեյոն մեկնաբանել ԱՄՆ զինուժի գիշերային ներխուժումը Վենեսուելա։  «Սա հարձակում է Վենեսուելայի դեմ, Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության դեմ», – հայտարարել է Կաբեյոն՝ հանդարտության եւ ռազմաքաղաքական ղեկավարությանը վստահելու կոչ հնչեցնելով»։ Նա ԱՄՆ-ին անվանել է «թշնամի, … Read more

ԱՄՆ նավթի շատ մեծ ընկերությունները գնալու են, միլիարդավոր դոլարներ են ծախսելու, ուղղելու են անսարք ենթակառուցվածքները՝ նավթի ենթակառուցվածքները․ Թրամփը՝ Վենեսուելայի հետագայի մասին

«Մենք կղեկավարենք երկրում, մինչեւ չկարողանանք ապահով, պատշաճ եւ խելամիտ անցում ապահովել։ Չենք ուզում գործ ունենալ մի իրավիճակի հետ, որտեղ մեկ այլ մարդ կգա [առաջնորդելու], եւ մենք կունենանք վերջին երկար տարիների նույն իրավիճակը»։   Կեսօրին Ֆլորիդայում տված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որի երկիրը գիշերը ավիահարվածներ էր հասցրել Վենեսուելայի … Read more

CNN. Մադուրոյին և նրա կնոջը «գերեվարել են», երբ նրանք քնած էին

Ըստ CNN-ի աղբյուրների՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, ԱՄՆ բանակի էլիտար «Դելտա Ուորս» ստորաբաժանման կողմից իրականացված «ռեյդի» արդյունքում ձերբակալվել են իրենց ննջասենյակում՝ գիշերվա կեսին, երբ քնած են եղել։ Fox News-ի հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վենեսուելայում գործողության ընթացքում խոցվել է ուղղաթիռ, և  ԱՄՆ մի քանի հատուկջոկատային վիրավորում է … Read more

Թրամփյան գործելակերպը լրջորեն հարվածել է երկու հումանիտար գիտաճյուղերի հեղինակությանը․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմության մեջ կմնա, ոչ միայն չորս տարվա ընդմիջումից հետո երկրորդ անգամ Սպիտակ Տանը տիրացած Հանրապետական կուսակցության առաջնորդ, այլ նաև չկրկնվող քաղաքական վարքագծով և յուրահատուկ գործելակերպով: Այսօրվա վենեսուելական իրադարձությունները, մինչ այդ Ալյասկայում շրջադարձային գագաթնաժողովը Պուտինի հետ, նաև մյուս բոլոր արտաքին և ներքին քաղաքական քայլերը ապացուցում են, որ … Read more

«Վտանգավոր նախադեպ». աշխարհի արձագանքը Մադուրոյի «գերեվարմանը»

Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողությունը Լատինական Ամերիկայում ամենամեծ ռազմական գործողությունն է 1989 թվականից ի վեր, երբ ԱՄՆ-ն ներխուժեց Պանամա և ձերբակալեց երկրի առաջնորդ Մանուել Անտոնիո Նորիեգային: Աշխարհի արձագանքը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությանը Մեծ ԲրիտանիաԲրիտանական վարչապետ Քիր Ստարմերը հայտարարել է, որ Մադուրոյի ձերբակալության մասին որևէ վերջնական հայտարարություն տալուց առաջ ցանկանում է խոսել նախագահ Թրամփի հետ։ «Պետք է … Read more