Նա բոլոր ժամանակների լավագույնն է․ նրա հետ միայն կարող են համեմատվել Պելեն և Մարադոնան․ Շևչենկո

«Միլանի» նախկին լեգենդար հարձակվող, իսկ այժմ Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Անդրեյ Շևչենկոն նշել է, թե ում է համարում բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։

«Ինձ համար Մեսսին բոլոր ժամանակների լավագույնն է։ Այո, սա այլ դարաշրջան է, քան այն ժամանակ, երբ խաղում էին Պելեն և Մարադոնան, բայց նույնիսկ դա հաշվի առնելով՝ Մեսսին ամենալավն է։ Նրա հետ կարող են համեմատվել միայն Մարադոնան և Պելեն։

Դժվար է գտնել մի խաղացողի, որն ունենա Լիոնելի նման փայլուն դրիբլինգ և գոլային հոտառություն։ Նա 21-րդ դարի հարձակվողի կատարյալ նախատիպն է։ Անհնար է նրան կապել որևէ դիրքի հետ․ նա ամենուր է՝ ստիպելով պաշտպաններին անօգնական ու անհարմար տեսք ունենալ»,- Շևչենկոյի խոսքերն է մեջբերում Pasion Futbol-ը։

Այս մրցաշրջանում արգենտինացին «Ինտեր Մայամիի» կազմում անցկացրել է 29 հանդիպում, խփել 24 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։

Leave a Comment