Տեղի ունեցան այնպիսի ընտրություններ, որոնք սկսել էին տեղի ունենալ 2018-ից ի վեր. Ավինյանը՝ Վաղարշապատի մասին

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 17-ի գործակարգավարական խորհրդակցությունը սկսեց վաղարշապատցիներին, իր թեմին եւ Արգիշտի Մեխակյանին ուղղված շնորհավորանքով: «Ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավար ընտրությունների կապակցությամբ շնորհավորում եմ վաղարշապատցիներին, իմ թիմակիցներին, պարոն Արգիշտի Մեխակյանին: Վստահ եմ, որ նա Վաղարշապատը տանելու է կայուն զարգացման ճանապարհով: Եվ իհարկե, նաեւ ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս, որովհետեւ հերթական անգամ եւս մեկ … Read more

673 հոգի տուգանվել է առանց տոմս երթեւեկելու, իսկ 89-ը՝ այլ անձի արտոնությունից օգտվելու համար

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավար Արամ Գյուլզադյանը ներկայացրեց, թե ինչ արձանագրություններ են կազմվել տարբեր իրավախախտումների համար: Նա մասնավորապես նշեց, որ հանրային սննդի կազմակերպման եւ իրացման վերաբերյալ կազմվել է 82 արձանագրություն, լռությունը կամ գիշերային անդորրը չպահպանելու համար՝ 22 արձանագրություն, պիտանելիության ժամկետն անցած ապրանքներ իրացնելու համար՝ 41 արձանագրություն: Ի թիվս այլնի՝ նա … Read more

ԿԳՄՍ նախարարությունը «սրբագրեց» քաղաքապետարանին՝ հարցը փոխանցելով դպրոցների տիրույթ

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվեց՝ եթե բջջայիններն այլեւս կտրականապես արգելվելու են 1-6-րդ դասարաններում, ինչպես այսօր հայտարարվեց Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, այդ դեպքում աշակերտներն ինչպե՞ս են աղմուկ հանած Այբբենարանում սքանավորելու QR կոդը, որպեսզի տեսնեն Մեսրոպ Մաշտոցի նկարը եւ ծանոթանան նրա մասին տեղեկատվությանը: Ընդ որում, ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանը վերջերս մի տեսանյութ էր տարածել իր էջում, որտեղ ցույց … Read more

Թամանյանական գլուխգործոցը նոր շունչ է ստացել. Քաղաքապետը ՝ օպերայի շենքի մասին

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորությամբ ապահովելու ուղղությամբ իրականացված աշխատանքների ավարտի մասին: Նշվեց, որ տեղադրվել են 394 LED լուսարձակներ, մոնտաժվել 6100 մետ հոսանքի մալուխներ, եւ նոր համակարգի շնորհիվ հնարավոր է դարձել լուսարձակների անհատական կառավարումը: «Սա մեր կարեւոր ծրագրերից մեկն է: Մեր հուշարձանները, … Read more

Բջջային հեռախոսները դպրոցներում կարգելվեն

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին առաջիկայում դպրոցներում բջջային հեռախոսներ սահմանափակման եւ արգելքի մասին: «Մենք այդ թեմայով որոշակի քննարկում բացեցինք, եւ ակնհայտորեն ծնողները մեծամասամբ բացահայտ ընկալունակ էին հնարավոր սահմանափակումների հանդեպ, ոչ միայն ընկալունակ էին, այլեւ աջակցում եւ խրախուսում էին»,-ասաց Ավինյանը: Նրա ձեւակերպմամբ, այս որոշման շնորհիվ երեխաները չեն շեղվի դասապրոցեսից, զերծ կմնան բջջային … Read more

Հովհաննեսների դուրը չի եկել, որ աղբատարներն էլ ենք Հովո կոչում. Տիգրան Ավինյան

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեցին, որ 15 նոր՝ Howo մակնիշի աղբատար մեքենաներն արդեն Երեւանում են, տեխզննում անցնելուց եւ ԱՊՊԱ պայմանագիր ունենալուց հետո՝ 10 օր անց կանցնեն աշխատանքի: «15 նոր աղբատարների ձեռքբերումը շատ կարեւոր գնում էր, որ այս տարի իրականացրինք: Փաստացի ամեն տարի մեր աղբատար մեքենաների պարկը որոշ չափով թարմացնում ենք»,-ասաց … Read more

Բյուրոկրատական դանդաղումներն անընդունելի են. Տիգրան Ավինյան

«Այս գործընթացը սկսել է 3,5 տարի առաջ, այսինքն, բուն Ալբերտ Ազարյանի մարզադպրոցի իրականացման միտքն առաջացել է 3,5 տարի առաջ: 3,5 տարի հետո նոր սկսել ենք շինարարությունը եւ շատ բարձր սանղակ ենք սահմանել ինչպես մեր, այնպես էլ կապալառուի համար: Մոտ մեկ տարվա ընթացքում շինարարությունը պետք է ավարտվի »,- Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ … Read more

Մարդը պետք է ունենա հնարավորություն՝ տուգանքը հենց մեզ մոտ բեկանելու. Տիգրան Ավինյան

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին հասարակական կարգի պահպանության ծառայությունը մանրամասներ ներկայացրեց տրանսպորտային միջոցներում չվճարող քաղաքացիների ու տուգանքների, դրանց վերանայման եւ բողոքարկման կարգի մասին: Նշվեց, որ 5 բեկանված տուգանք կա, իսկ տուգանված քաղաքացիների թիվը 354 է, որոնցից 247-ը առանց տոմս է երթեւեկել, 48 քաղաքացի այլ անձի՝ արտոնություն ունեցող քարտերից է օգտվել: 79 քաղաքացի … Read more

Օրական աշխատել է 20-22 միավոր տեխնիկա, աղբավայր է տեղափոխվել 2450 մեքենա հող, վտանգը վերացված է. Կամո Արեյանը՝ Նուբարաշենի աղբավայրի մասին

«Ամսի 8-ի կեսգիշերին ստացվեց ահազանգ, որ հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 4 հասցեում՝ աղբի տեղադրման վայրում: Անմիջապես աշխատանքներին արձագանքել է փրկարար ծառայությունը՝ մեծ ռեսուրսով: Ամսի 9-ի առավոտյան կրակը մարվել էր ամբողջությամբ»,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Նուբարաշենի աղբավայրի հրդեհի մասին Տիգրան Ավինյանին մանրամասներ զեկուցեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: Նա ասաց, որ հրդեհի ծավալը 5 հեկտար էր, սակայն … Read more

«Շատ ձգել այլեւս պետք չէ». Տիգրան Ավինյանը՝ երթեւեկության փոփոխությունների մասին

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին ներկայացվեց, որ երթեւեկության կազմակերպման նոր սխեմաներ են նախագծվել: Նշվեց, որ ի թիվս այլնի, Սարյան փողոցում սահմանվում է միակողմ երթեւեկություն: Նաեւ բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար Բաղրամյան պողոտայից կարգելվի աջ երթեւեկությունը դեպի Մոսկովյան փողոց՝ Սարյան ուղղությամբ: «Ճի՞շտ եմ հասկանում, որ երթեւեկության փոփոխության առաջնային նպատակը Սարյան եւ Մոսկովյան փողոցներից … Read more