«Այս գործընթացը սկսել է 3,5 տարի առաջ, այսինքն, բուն Ալբերտ Ազարյանի մարզադպրոցի իրականացման միտքն առաջացել է 3,5 տարի առաջ: 3,5 տարի հետո նոր սկսել ենք շինարարությունը եւ շատ բարձր սանղակ ենք սահմանել ինչպես մեր, այնպես էլ կապալառուի համար: Մոտ մեկ տարվա ընթացքում շինարարությունը պետք է ավարտվի »,- Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Ծիծեռնակաբերդի տարածքում Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի շինարարությանը:
Նրա խոսքով. «Բյուրոկրատական դանդաղումներն այս տեսակ գործընթացներում անընդունելի են, պետք է ժամանակին ավելի շատ ուշադրություն դարձնենք: Եվ ինչպես Ալբերտ Ազարյանի մարզադպրոցի դեպքում հենց բուն շինարարության փուլում որոշում ենք կայացրել, որ հնարավոր է այն իրականացնել այս կարճ ժամկետում, նույնը պետք է անենք նախագծման փուլերում: Սա վերաբերվում է բոլորին ու բոլոր նախագծերին»:
Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի պատվերով եւ «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող 6.9 միլիարդ դրամ արժողությամբ ծրագիրը ֆինանսավորում է ՀՀ կառավարությունը։
Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: